RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Նա ԳԻՆՁ համեմունքն ավելացնում էր գրեթե բոլոր ճաշատեսակներին

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   Golbis.com

Գինձը (կորիանդր) անվանում են նաև չինական համեմ։ Golbis.com-ի փոխանցմամբ՝ ոչ բոլորը գիտեն այն մասին, որ սա բնական բուժիչ միջոց է։ Այն ծաղկում է ամռան կեսին, ապա ձևավորվում են դեղնաշագանակագույն պտուղները։ Սերմերն օգտագործվում են՝ որպես համեմունք, որը հրաշալի հավելում է մսային, ձկնային ճաշատեսակներին, ապուրներին։ Կայքը ներկայացրել է համեմունքի օգտակար հատկությունները։


1. Բույսը մեծ քանակով սպիտակուց է պարունակում, իսկ դրա կանաչ մասը հարուստ է օգտակար միկրոէլեմենտներով և միացություններով, ինչպիսիք են մագնեզիումը, երկաթը, կալցիումը, կալիումը, ֆոսֆորը, բջջանյութը։

2. A, B, C, E, K վիտամինների հրաշալի աղբյուր է։

3. Միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ բուժում է երիկամները։ Հականեխիչ և հակամիկրոբային ազդեցություն ունի։

4. Լավացնում է նյութափոխանակությունը՝ լյարդի ու աղիների առողջ աշխատանքի միջոցով։ Պարբերաբար օգտագործումը կարող է իջեցնել հիպերտոնիայով տառապող մարդկանց արյան ճնշումը։

5. Կարող է օգնել թեթևացնել արթրիտի և ռևմատիզմի նշանները, քանի որ հակաբորբոքային հատկություններ ունի։

6. Օգնում է աղեստամոքսային մի շարք հիվանդությունների դեպքում։ Կարող է բուժել դիարեան, որն առաջացել է սնկերի կամ բակտերիաների պատճառով։

7. Տաք ուտեստներից առաջ մատուցված աղցանները, որոնք համեմված են այս համեմունքով, հրաշալիորեն պատրաստում են որովայնը մթերք ընդունելուն։

8. Օգտակար է տեսողության հետ կապված խնդիրների դեպքում. կարող է օգնել ազատվել կոնյուկտիվիտից, ինչպես նաև կանխարգելել աչքի հետ կապված տարբեր հիվանդությունների առաջացումը՝ շնորհիվ հակաօքսիդանտ հատկությունների։

9. Չինական համեմը թարմացնում է շնչառությունը և օգնում ազատվել բերանի տհաճ հոտից։ Սա պայմանավորված է բույսի հականեխիչ հատկություններով։





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (10.06.19) | Հեղինակ: Golbis.com
Դիտումներ: 264 | Տեգեր: համեմունքն, Էր, ԳԻՆՁ, գրեթե, ավելացնում, Նա, ճաշատեսակներին, բոլոր | - Վարկանիշ -: 0.0/0