menu
person

Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել 4

 


 

   

«Սարսափելի է, երբ մի բան ստացվում է ոչ այնպես, ինչպես ուզում էի»:
 
Ակնհայտ է այսպիսի դժգոհ պատկերացման անխելամտությունը: Բայց շատ հաճախ մենք մտածում ենք հենց այդպես` ելնելով այն պատրանքից, թե ամենն ինչ կատարվում է, պետք է մեր սրտով լինի: Երբեմն մեզ շատ ուժեղ խոցում է նշույլն այն բանի, որ ցույց է տալիս մեր սպասելիքների անհնարինությունը: Իհարկե երբեք չի կարող այնպես դասավորվել, որ որևէ բան լինի ի օգուտ բոլորի:

Կյանքի անխախտ օրենքը պնդում է այն, որ աշխարհը մեր հաճույքի համար չէ ստեղծված և երկրագունդը մեր շուրջը չի պտտվում: Ուստիև պետք է համակերպվել այն մտքին, որ ինչպես աշխարհը, այնպես էլ դրա այն հատվածը, ուր մենք ապրում ենք, երբեք չեն պատկերանա մեզ մեր պատկերացումների համաձայն: Եվ պետք էլ չէ ակնկալել այդ: Երբեմն մենք հանդիպում ենք իրավիճակների, որոնք մեզ դուր չեն գալիս, բայց դա չի նշանակում, որ կատարվածը պետք է ընդունել որպես անձնական վիրավորանք կամ նվաստացում:

Միակ բանը, որ անհրաժեշտ է անել, հետևյալն է. ասել ինքն իրեն. «Այո, դա վատ է կամ ինձ դուր չի գալիս» և հետո գործնական կերպով փորձել դեպի լավը փոխել առկա իրավիճակը: Մենք հաճախ ենք բացատրում երեխաներին, որ հնարավոր չէ ունենալ այն ամենն, ինչ ցանկալի է: Բայց երբեմն, անգամ հասուն մարդիկ լինելով, ընկնում ենք նույն սխալ պատկերացման գիրկը, որն այս դեպքում ավելի նրբացված ու խճճված է լինում: Իսկ դա բերում է միայն ավելորդ հույզերի և անհարմարության զգացման:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/775fc343bf19-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (26.06.13) W
Դիտումներ: 2849 | Տեգեր: Հաջողության գաղտնիքներ, կարիերա, աշխատանք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика