menu
person

Մտքեր, որոնք խանգարում են արդյունքի հասնել 3

 


 

   


«Որոշակի արարքներ սխալ են, և նրանք, ովքեր դա անում են, պետք է խստորեն պատժվեն»:


Շատ արարքներ, որոնք անում են ուրիշները, մենք չէինք սկսի անել և հակառակը` շատ բան որ մենք կուզեինք անել, ուրիշները չէին անի: Բայց չպետք է,  դրանից ելնելով, համարել նրանց վատ մարդիկ: Խուսափեք անգամ թեթև մեղադրանքից, այն ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Նրանց դատապարտելը քիչ օգուտ կբերի ու հաճախ կբերի վնաս:
Վերլուծելով ուրիշների արարքների պատճառները` արժի դիտարկել դրանք նրանց տեսանկյունից: Որոշակի պահվածքի իմաստը հասկանալու համար պետք է նայել  այդ ամենին հենց նրանց դիրքից, ու այդ ժամանակ մեծիմասամբ իմաստը պարզ կդառնա ձեզ համար:
Եթե մարդն ինչ-որ վատ արարք է թույլ տվել, հնարավոր է` դա պատահած լինի նրա խելքից, անհեռատեսությունից կամ զգացմունքների գերիշխանությունից: Ուստի մենք պետք է համբերատար վերաբերվենք, փորձենք բացատրել ու լուսաբանել, օգնել` փոխել պահվածքը ճիշտ ուղղությամբ: Դրանից կշահեն բոլորը:
Այդպես պետք է վերաբերվել նաև մեր սեփական անձին: Եթե մեկին դուր չի գալիս այն, ինչ դուք անում եք, գուցեև ընդհանրապես պետք չէ հուզվել: Պարզապես պետք է ընդունել, որ շրջապատողների տեսակետից ձեր պահվածքը կարող է թվալ սխալ կամ անտեղի: Մի±թե արժե մեղադրել ձեզ դրա համար: Եվ մի±թե արժի դրա համար ընկճվել կամ հուսահատության գիրկն ընկնել: Ավելի խելամիտ է քննարկել տեսանկյունները, համադրել դրանք և տեսնել` կա± արդյոք  օգտակար մի բան դրանց մեջ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/2209ea94d7a3-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (14.06.13) W
Դիտումներ: 1670 | Տեգեր: Արժե կարդալ, Հոգեբանական, աշխատանք, կարիերա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика