menu
person

Մի քանի խորհուրդ մազերի խնամքի մասին

 


 

   

 
 
Ճարպոտ մազերն անհրաժեշտ է լվանալ ավելի հաճախակի, քան չոր և բնականոն մազերը: Լվանալու համար ամենալավը 40–45օC ջերմաստիճանի ջուրն է: Ավելի լավ է օգտագործել փափուկ (կալցիումի, մագնեզիումի, երկաթի աղերից զուրկ), եռացրած ջուր կամ բորաքսի (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ) թույլ լուծույթ:
 
Կարճ մազերը սանրում են արմատից դեպի ծայրերը, երկար մազերը՝ ծայրերից՝ սանրն աստիճանաբար վերև տեղաշարժելով: Ավելի լավ է օգտագործել բնական մազից պատրաստած խոզանակ, մազաթափության դեպքում՝ նոսր ատամներով սանր:  Մազերը կարելի է կարճացնել՝ սկսած մանկական տարիքից: Տղաները դեմքի մազերը սափրում են 15–16 տարեկանից: Մազերի աճման արագությունից կախված՝ սափրում են ամեն օր կամ օրընդմեջ:
 
Մազերը հարդարելու (կտրելու, ներկելու, գանգրացնելու, վարսահարդարիչով մշակելու), հոնքերը և թարթիչները խնամելու նպատակով ստեղծված են բազմաթիվ գեղեցկության սրահներ, վարսավիրանոցներ, առողջության կենտրոններ:
Մազահարդարումը և դիմահարդարումը վերածվել են յուրօրինակ արվեստի. ամեն տարի անցկացվում են վարսավիրների և դիմահարդարների զանազան մրցույթներ:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol12/mazerixnamq2.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (06.11.13) W
Դիտումներ: 3626 | Տեգեր: մազերի խնամք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика