menu
person

Մի քանի բան, որ սիրահարները պետք է հիշեն

 


 

   

Էթիկայի կանոնները հիմնված են շարժումների գեղեցկության ու մարդկանց հանդեպ հարգալից վերաբերմունքի վրա: Դու և քո սիրելին ցանկանում եք էլեգանտ ու քաղաքավարի լինել ցանկացած իրավիճակո՞ւմ: Ուրեմն մի՛ մոռացեք, որ...
 
Զբոսանքի ժամանակ
Նախկինում էթիկայի կանոնները պահանջում էին, որ կինը պետք է գտնվի տղամարդու աջ կողմում, քանի որ վերջինս ձախ ձեռքով սուրն էր բռնում: Բայց ասյօր ամեն տեսակի կտրող գործիքների բացակայությունը նոր կանոն է թելադրում. տղամարդը պետք է համեմատաբար վտանգավոր կողմով քայլի, օրինակ` մայթի եզրով, գետի ափին ավելի մոտ և այլն:

Հովանոց երկուսի համար
Հովանոցը բռնում է տղամարդը: Եթե ձեր հասակների մեջ շատ մեծ տարբերություն կա, պետք չէ լռելյայն կուլ տալ վրադ թափվող անձևի կաթիլները. վերցրու հովանոցը նրա ձեռքից և ինքդ բռնիր: Իսկ նա թող իր հետ երկրորդ հովանոց վերցնի կամ պարզապես առանց դրա յոլա գնա:

Անցորդների կողքով անցնելիս
Մի՛ մոռացիր, որ իսկապես քաղաքավարի մարդը հետևում է նունիսկ մանրուքներին. փողոցով քայլելիս առջևից եկող մարդը պետք է ձեր ձախ կողքով անցնի, իսկ եթե ուզում եք առաջ անցնել դիմացից գնացող մարդուց, անպայման դա արեք նրա ձախ կողքով:

Սենյակում
Տուն կամ սենյակ մտնելիս տղամարդը առջևից է գնում միայն բացառիկ դեպքերում` ներքնահարկ իջնելիս, որևէ վտանգավոր սանդուղքով բարձրանալիս և այլն: Նույն ձևով տղամարդն առաջինն է մտնում վերելակ, բայց այնտեղից դուրս է գալիս միայն կնոջից հետո:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol13/siraharner1.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (16.12.13) W
Դիտումներ: 1609 | Տեգեր: երկուսով, սիրախաղ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика