menu
person

Մերկ քնելն իր օգուտներն ունի

 


 

   

Մերկ քունն օգտակար է մարդկանց ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջության համար: Մարդը, ով քնում է առանց շորերի, քնում է մի քանի անգամ ավելի լավ, քանի որ նրա մարմինը տաքացնող ավելորդ միջավայր չկա և այն պահպանում է իր սովորական ջերմաստիճանը:

Բացի վերոնշյալը, մասնագետների կողմից բացահայտվել է նաև մերկ քնելու ևս մեկ առավելություն. այն օգնում է ավելորդ կիլոգրամների դեմ պայքարին: Դա պայմանավորված է մարդու հանգիստ քնով: Նման քունը բերում է սթրեսի կորտիզոլ հորմոնի նվազմանը` դրա հետ մեկտեղ պահպանելով մարմնի էներգիան և սովածության զգացումը: Եթե մարդու քունը խանգարվում է, կորտիզոլի մակարդակը սկսում է աճել և, արթնանալով, մարդը սկսում է սովածություն զգալ, ինչը կարող է հագեցնել միայն կալորիական նախաճաշը:

Մերկ քունն ունի ևս մի քանի առավելություններ: Օրգանիզմի նորմալ ջերմաստիճանի պայմաններում մաշկի վերականգնումն ավելի լավ է տեղի ունենում, ինչպես նաև ավելի էֆեկտիվ է արտադրվում աճի հորմանը: Իսկ օրգանիզմի գերտաքացումը, որն առաջանում է ավելորդ շորերից, խախտում է աճի հորմոնի և մելատոնինի գործունեությունը, իսկ դրանք շատ կարևոր հորմոններ են մարդու օրգանիզմի երիտասարդության պահպանման համար:


Եվ վերջապես, երբ իրար կողք մերկ քնած են լինում երկու հոգի, նրանց մարմնի հպումներից օքսիտոցին է արտազատվում, որն ի վիճակի է նրանց սեռական կյանքը դարձնել ավելի բուռն և կրքոտ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/2dd18d6a5d4b-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (06.06.13)
Դիտումներ: 2501 | Տեգեր: Սեքսը և առողջությունը, Առողջ ապրելակերպ, կիրք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика