menu
person

Մենք վնասակար սովորություններ ունենք, որոնց մասին նույնիսկ տեղյակ էլ չենք

 


 

   

Ինչպես ազատվել թաքնված վնասակար սովորություններից

Մենք վնասակար սովորություններ ունենք, որոնց մասին նույնիսկ տեղյակ էլ չենք։ Եթե օրական երկու տուփ ծխախոտ եք օգտագործում և գիշերը քնում եք ընդամենը 3 ժամ, ապա դա չի նշանակում, որ ձեր կյանքում առողջության համար այլ վնասակար սովորություններ այլևս չկան:

Սկսեք այն բանից, որ ամեն օր պետք է գրանցել այն, ինչ ուտում և խմում եք։ Հարկ է որոշել կոֆեինի աղբյուրը, որը պարունակվում է ոչ միայն սուրճի, այլև թեյի, գազավորված և էներգետիկ ըմպելիքների մեջ։ Օգտագործվող կոֆեինի քանակությունը պետք է ճիշտ որոշել և փորձել այն նվազեցնել 10%-ով։ Հետո նորից շարունակել իջեցնել մինչև կոֆեինից կախվածությունը հանդարտվի։  
 
Բոլորս գիտենք, որ ծխելը վնասակար է, սակայն մեզանից ոմանք իրենց թույլ են տալիս ծխել ամսական 1-2 գլանակ: Նույնիսկ այդ պարբերականությամբ մենք թունավորում ենք սեփական օրգանիզմը։ Բժիշկները վաղուց են հայտարարել, որ ծխելու ոչ մի թույլատրված ցածր չափաքանակ գոյություն չունի, որովհետև քիչ չափաքանակները վաղ թե ուշ երբեմն մեծանում են, ինչն էլ հանգեցնում է կախվածության։
 
Եթե ցանկանում եք ինչ-որ բան պահել ատամների արանքում, ապա դա կարող է լինել կոկտեյլների համար նախատեսված փայտիկները։ Իսկ նիկոտինի ուժեղ ցանկության դեպքում օգտվեք հատուկ մաստակներից։ Ճիշտ է, որքան հազվադեպ, այնքան լավ. այն նույնպես կարող է կախվածություն առաջացնել։
 
Ոչ մի սարսափելի բան չկա, եթե շաբաթը մեկ-երկու անգամ նստում եք հեռուստացույցի առջև կարտոֆիլի չիփսերով։ Իսկ երբ այն հաճախ է պատահում, ապա վերածվում է վատ սովորության։ Երբ մարդը գամվում է հեռուստաարկղին, ապա նա 71%-ով ավելի է սնունդ օգտագործում, քան սովորաբար։ Եվ հեռուստացույցի առջև անցկացրած շաբաթական 19 ավելորդ ժամը 97%-ով բարձրացնում է ավելորդ քաշի առաջացման ռիսկը։
 
Շաբաթական գոնե երեք անգամ աշխատանքից հետո ազատ ժամանակն անցկացրեք տարբեր ձևերով։ Հանդիպեք ընկերների հետ կամ էլ կինոթատրոն հաճախեք։ Դա հանգստանալու և սթրեսը հանելու լավագույն միջոց է։

 
Հեղինակ`   Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ
Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (14.08.17)
Դիտումներ: 556 | Տեգեր: որոնց, մասին, մենք, վնասակար, սովորություններ, չենք, նույնիսկ, ունենք, տեղյակ, էլ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика