menu
person

Մազերն ուղղող 6 բնական միջոց

 


 

   «Կնոջ աշխարհ»

Այսօր ուղիղ մազերը համարվում են նորաձև: Մազերն ուղղող միջոցները մեծ պահանջարկ ունեն: Այն քիմիական նյութերը, որ օգտագործվում են մազերն ուղղելու նպատակով, իրենց ազդեցությունն են թողնում մազերի առողջության վրա: Այսինքն՝ մազերն ուղղող բնական միջոցներն ավելի ճիշտ է օգտագործել:
 
 

Այդպիսի միջոցներ դուք մշտապես ունեք ձեր խոհանոցում, դրանց պարբերական օգտագործումը ձեր մազերը դարձնում են ավելի հարթ, փափուկ և ուղիղ:

1. Կոկոսի կաթ՝ խառնած կիտրոնահյութին.

Կոկոսի կաթն ունի մազերը ժամանակավոր ուղղելու հատկություն: Իսկ դրան կիտրոնի հյութ ավելացնելով՝ կստանաք առավել լավ արդյունք: Սառեցրեք խառնուրդը մի քանի ժամ: Կաթնային շերտը կհայտնվի խառնուրդի վրա: Տարածեք այդ խառնուրդը մազերին և փաթեթեք տաք սրբիչով: Ձեր մազերը կդառնան շատ ավելի փափուկ: Միաժամանակ ձեր անկանոն գանգուրներն առավել ենթարկվող կդառնան:

2. Տաք յուղ.

Ոչ բոլորը գիտեն, որ մազերը սնուցելուց բացի, յուղային միջոցների կանոնավոր կիրառումը ուղղում և հարթում է մազերը: Խառնեք կոկոսի յուղը ձիթապտղի յուղին: Ձիթապտղի յուղը կարող եք փոխարինել նուշի յուղով մի քանի օրից: Մերսել խառնուրդը գլխամաշկին և մազերին: Ծածկեք մազերը տաք սրբիչով: Թողեք առնվազն 45 րոպե: Այնուհետև լվացեք շամպունով

3. Բնական կոնդիցիոներ.

Մազերը լվանալուց հետո, կոնդիցիոների պարբերական օգտագործումը ձեր մազերը դարձնում է փափուկ և ձիգ: Թեյի լիկյորը օգտագործեք որպես բնական կոնդիցիոներ:

4. Կաթ սփրեյ.

Կաթը շատ օգտակար է մազերը հարթելու հարցում: Կաթը լցրեք սփրեյի սրվակում և փչեք մազերին: Կես ժամ հետո, երբ կաթը ներթափանցի մազերի մեջ, լվացեք շամպունով և տեսեք դրա արդյունքը:

5. Կաթ և մեղր.

Վերցրեք մի փոքր կաթ, ավելացրեք մեղր և խառնելով ստացեք մածուկ: Առավել արդյունավետ արդյունք ստանալու համար ելակ կամ բանան ճզմեք խառնուրդի մեջ: Տարածեք այն մազերին: Ժամանակ կպահանջվի, որպեսզի այն չորանա: Այսպիսով սպասեք մեկ ու կես ժամ լվանալու համար:

6. Ձիթապտղի յուղ և ձու.

Այս երկու բաղադրիչն էլ հանդիսանում են մազերի խնամքի անբաժան մասնիկները: Սակայն քչերին է հայտնի, որ ձիթապտղի յուղն ու ձուն միասին կարող են հրաշքներ գործել: Երկու ձվին խառնեք ձիթապտղի յուղ: Խառնեք և տարածեք մազերին: Սպասեք առնվազն մեկ ժամ, այնուհետև լվացեք մեղմ շամպունով: Այս բոլոր բնական միջոցները շատ հեշտ է գտնել: Սակայն դուք պետք է համբերատար գտնվեք:
Դրանք չեն կարող այնպես ազդել, ինչպես որ սրահի միջոցները: Դուք պետք է օրակարգ մշակեք և հետևեք դրան շաբաթական երկու անգամ: Մի քանի ամսից դուք կզգաք ազդեցությունը:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/uxumazer2.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (09.10.14) | Հեղինակ: «Կնոջ աշխարհ» W
Դիտումներ: 3018 | Տեգեր: ամեն ինչ մազերիդ համար, մազերի խնամք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика