menu
person

Լիարժեք կյանքով ապրելու խորհուրդներ. N38

 


 

   erkusov.com

 

Սիրե'ք ձեր մտերիմներին
Անցկացրեք ձեր ժամանակը նրա հետ, ում դուք սիրում եք և դուք ձեզ հաջողակ կզգաք:

Շատ ժամանակ տրամադրե'ք ձեր սիրած մասնագիտությանը

Եթե սիրում եք ձեր աշխատանքը, աշխատեք ինչքան կարող եք շատ: Եթե չեք սիրում, ընտրեք այլ մասնագիտություն: Այն և´ ձեր, և´ ձեր շրջապատի համար շահավետ կլինի: Աշխատանքը մեր կյանքի մեծ մասն է զբաղեցնում և չի կարելի այդ ժամանակը վերածել տառապանքների:

Օգնե'ք այլ մարդկանց

Մեր մեջ խորապես ամրապնդված է ալտրուիզմը` շրջապատին օգնելու անհրաժեշտությունը: Օգնելով ուրիշներին՝ դուք առաջին հերթին բարձրացնում եք ինքնահարգանքը, երկրորդ` հանում եք ձեր միջից հոգեբանական և ֆիզիկական լարվածությունը: Արդյունքը. բարձրացնում է կյանքի հանդեպ բավարարվածությունը, որը ավելի է մոտեցնում հաջողությանը:

Փորձե'ք լինել ուրախ

Հետևեք ձեզ, պարզե´ք, մտածե´ք ի՞նչն է ձեզ մոտ լավ տրամադրություն առաջացնում, ի՞նչն է ձեզ ուրախացնում և արեք այն

Ֆիզիկական ակտիվություն

Դեռ այդքան էլ պարզ չէ ինչու՞, բայց ցանկացած ֆիզիկական ակտիվություն առողջ մարդուն հաճույք է պատճառում: Ակադեմիկոս Պավլովը անվանել է այն «մկանային ուրախություն»: Կա կարծիք, որ ֆիզիկական վարժությունների դեպքում ուղեղում արտադրվում է երջանկաբեր թմրանյութը: Հարմար է վազքը, դահուկներով սահելը, ցանկացած սպորտաձև՝ այն ամենը, ինչը ձեզ հասանելի է:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol12/liarzheqkyanq1.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (04.12.13) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 935 | Տեգեր: Աշխատող խորհուրդներ, կարիերա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика