menu
person

Լավ խորհուրդներ մարմնի խնամքի համար

 


 

   «Գեղեցկության կոդ»


Ձեռքերի Խնամք
Մի քանի շաբաթը մեկ անգամ ձեր ձեռքերը խնամեք շաքարի և մանկական յուղի համակցությամբ: Մինչ շաքարը շերտազատում է, յուղը խոնավեցնում է ձեռքերի ծարավ մաշկն ու փափկեցնում: Ձեռքերի ամենօրյա խոնավեցումը նույնպես շատ կարևոր է, ձեր պայուսակում պահեք CATH KIDSTON ձեռքերի քսուք՝ ձեռքերն անընդհատ փափկեցնելու և թարմեցնելու հնարավորություն ունենալու համար:

Լավ քնեք
Քունը այն իդեալական ժամանակն է, երբ մարմինը նորացնում և վերականգնում է իրեն, այդ իսկ պատճառով այն չափազանց կարևոր է: Քնի պակասը արտահայտվում է ձեր մաշկին, դրա համար քնից առաջ անհրաժեշտ է փափկեցնել և խնամել մաշկը: Ինչու չվայելել պղպջակներով հանգստացնող լոգանքը՝ մարմինը քնին պատրաստելու նպատակով:

Մի՛ չորացրեք մաշկը
Լոգանքից կամ ցնցուղից հետո սրբիչով ձեռքերը տրորելը կարող է չորացնել մաշկը, անհրաժեշտ է շատ նուրբ թփթփացնելով չորացնել այն և խոնավեցնել: Խոնավությունը պահպանելու համար, ցնցուղ ընդունելիս, անհրաժեշտ է խոնավեցնող միջոց ավելացնել  լվացող միջոցին:

Շերտազատեք մաշկը
Լոգանք կամ ցնցուղ ընդունելուց առաջ, մաշկը թարմեցրեք սանրելով: Հինգ րոպե շրջանաձև սանրումը ոչ միայն շերտազատում է մաշկը, այլ նաև պայքարում է ցելյուլիտի դեմ՝ բարելավելով շրջանառությունը: Շերտազատումից հետո, կիրառեք խոնավեցնող կամ լվացող միջոց մարմնի համար՝ մաշկի չորացումը կանխելու համար: 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/marmni_xnamq2.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (08.04.14) | Հեղինակ: «Գեղեցկության կոդ» W
Դիտումներ: 2215 | Տեգեր: մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика