menu
person

Կյանքը հաճելի դարձնելու պարզ կանոններ

 


 

   

Մեր կյանքն այնպիսի խելահեղ արագություն է ստացել, որ սկսում է սպառնալ ոչ միայն մարդկանց նյարդահոգեբանական, այլև ֆիզիկական առողջությանը: Գիտնականները չեն դադարում մշակել մեթոդներ, որոնք կօգնեն ժամանակակից քաղաքակրթված մարդուն չընկնել «սթրեսային գերության» մեջ:
 

Ահա, թե ինչ են խորհուրդ տալիս ավստրալացի մասնագետները.

1. Շաբաթվա ընթացքում կես օր նվիրեք ձեր սիրելի զբաղմունքին. լողացեք, պարեք, զբոսնեք, այգում նստեք նստարանին: Այսինքն` բավական է ձեզ նվիրեք միայն աշխատանքին:

2. Օրվա ընթացքում ձեր սիրելի մարդկանց առնվազն մեկ անգամ ջերմ խոսքեր ասեք: Մի կասկածեք, որ նրանք կասեն նման խոսքեր ի պատասխան:

3. Շաբաթվա ընթացքում 2-3 անգամ ֆիզիկական լարվածություն տվեք ձեզ: Վարժությունները չպետք է չարչարող լինեն, բայց եթե դրանցից հետո ցնցուղ ընդունելու կարիք չզգաք, ուրեմն ինչ-որ բան սխալ եք արել:

4. Ավելի շատ ջուր խմեք, որպեսզի օրգանիզմը լավ վիճակում պահեք: Պետք է օրվա ընթացքում 1-1.5 լ ջուր խմել:

5. Նվազագույնը շաբաթական մեկ անգամ պետք է խախտել սեփական կանոնները, զբաղվել այնպիսի բաներով, որ իբրև թե չի կարելի ձեզ` խախտել դիետան, շոկոլադ ուտել, բամբասել և այլն: Հետևել ինքներդ ձեզ անհրաժեշտ է, բայց երբ դա շատ խիստ է արվում, հիպոխոնդրիկ` ներշնչվող դառնալու վտանգ կա:

6. Թույլ մի տվեք գողանալ ձեր ժամանակը: Երբեմն կարելի է չպատասխանել զանգերին և նամակներին: Որոշ մարդիկ գողանում են ձեր կյանքի ժամերն ու օրերը` ստիպելով զբաղվել այնպիսի գործերով, որոնք ձեզ պետք չեն:

7. Եթե ընկճված եք ու ջղայնացած, շարունակական ֆիզիկական աշխատանք կատարեք: Կարող եք քաղաքից դուրս գնալ և գոռալ այնտեղ: Նմանատիպ անհամապատասխան, երբեմն ծիծաղելի գործողությունները պաշտպանում են սթրեսից:

8. Օրվա ընթացքում նվազագույնը մեկ բանան կերեք: Այն բազմաթիվ օգտակար վիտամիններ և միկրոէլեմենտներ է պարունակում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol25/lavtramadrutyun.png
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (21.07.14) W
Դիտումներ: 1546 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, հոգեբանություն, հոգեկան առողջություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика