menu
person

Կյանքը 18 տարով երկարացնելու միջոց է հրապարակվել

 


 

   

Բժիշկները Կանադայի օրինակով ուսումնասիրել են այն ազդեցությունը, որն անառողջ կենսակերպն ունենում է հիվանդությունների զարգացման եւ կյանքի տեւողության վրա: Այս ցուցանիշը 18 տարով հնարավոր է երկարացնել ծխելուց հրաժարվելու եւ մարմնամարզությամբ զբաղվելու շնորհիվ: Ուսումնասիրությունը հրապարակվել է PLOS Medicine հանդեսում. համառոտ դրա մասին տեղեկացնում է EurekAlert! հրատարակությունը:

Անառողջ ապրելակերպը, ինչպես ցույց են տվել գիտնականները, միջին հաշվով վեց տարով կրճատում է կյանքի տեւողությունը: Դրա հետ մեկտեղ նման մահերի 26 տոկոսը կապված է ծխելու, 24 տոկոսը՝ ֆիզիկական ակտիվության բացակայության, 12 տոկոսը՝ վատ սնվելու եւ 0,4 տոկոսը՝ ալկոհոլի օգտագործման հետ:

Այդ պատճառների հետ է կապված Կանադայում գրանցված մահացության դեպքերի կեսը: Ռիսկի գլխավոր գործոնը՝ ծխելը, տղամարդկանց կյանքը կրճատում է 3,1 տարով, կանանցը՝ 3 տարով: Առողջ կենսակերպ վարող մարդիկ, մասնագետների գնահատումներով, միջին հաշով 17,9 տարով ավելի երկար են ապրում, քան անառողջ կենսակերպ վարողները:
Առողջության համար անհատական ռիսկերը գիտնականներն առաջարկում են հաշվարկել իրենց կողմից ստեղծված կայքում:

Հետազոտության անցկացման համար գիտնականներն ստեղծել են հատուկ ծրագրային փաթեթ, որի օգնությամբ նրանց հաջողվել է անցկացնել Կանադայի քաղաքացիների առողջական տվյալների վիճակագրական վերլուծություն, որոնք հավաքել էին 2009-2010 թվականներին: Ավելի վաղ շվեդ գիտնականները ցույց են տվել, որ ծխելը եւ ֆիզիկական ցածր ակցիվությունը վաղաժամ մահվան գլխավոր պատճառներն են:

168.am
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (13.10.16)
Դիտումներ: 1286 | Տեգեր: կյանքը, միջոց, երկարացնելու, հրապարակվել, 18, տարով | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика