menu
person

Կազդուրիչ աղցան` բանջարեղենով

 


 

   

 

Գարնանը, երբ օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, շատ օգտակար են կազդուրիչ, վիտամիններով հարուստ աղցանները: Ահա դրանցից մեկի բաղադրատոմսը:

Անհրաժեշտ է. 100 գ կարտոֆիլ, 150 գ գազար, 100 գ նեխուր (сельдерей), 1 միջին չափի խնձոր, 1 քաղցր տաքդեղ, 2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ, կիտրոնի հյութ, շաքարավազ, աղ:
Կարտոֆիլը եփել կեղևով: Աղ արած ջրում շոգեխաշել գազարը և քաղցր տաքդեղը: Այնուհետև կարտոֆիլը կեղևահանել, ձողիկաձև կտրատել: Նեխուրը և գազարը մանր-մանր կտրատել, ավելացնել կարտոֆիլին: Տաքդեղը կեղևահանել, բարակ- բարակ, երկարավուն կտրատել, ավելացնել աղցանին: Խնձորն անցկացնել քերիչով կամ մանր կտրատել` առանց կեղևը հանելու: Ավելացնել աղցանին: Վերջում աղ անել, կիտրոնի հյութ և ձիթապտղի ձեթ ավելացնել և լավ խառնել բոլոր մթերքները:
Այս աղցանն օգտագործվում է բուժիչ նպատակներով` լյարդի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, սրտխառնոցի ժամանակ: Կարող են օգտագործել նիհարել ցանկացողները` որպես դիետիկ սնունդ (այս դեպքում` առանց ձիթապտղի ձեթի):

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/1id8px-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (16.10.12) W
Դիտումներ: 2385 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика