menu
person

Կարևոր տեղեկատվություն նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիներին

 


 

   

 
 
 iravaban. net
 

Նույնականացման քարտը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.

2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.

3) նույնականացման քարտը կորել է.

4) նույնականացման քարտը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

5) նույնականացման քարտը կեղծվել է.

6) նույնականացման քարտը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

7) քաղաքացին նույնականացման քարտը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում.

8) անձը մահացել է:

Նույնականացման քարտը կորցրած քաղաքացին այդ մասին հայտնում է ոստիկանության մարմին կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Այս դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական: Ժամանակավոր վկայական կարող է տրվել նաև ազատազրկման դատապարտված քաղաքացուն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալին` ընդհանուր հիմունքներով: Ժամանակավոր վկայականի ձևը և տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (25.08.16)
Դիտումներ: 7784 | Տեգեր: ունեցող, նույնականացման, կարևոր, ՀՀ, Տեղեկատվություն, քարտ, քաղաքացիներին | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика