RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Կահույքի հանդեպ նոր մոտեցում է անհրաժեշտ

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   

Փոքր բնակարան կահավորելու առաջին խորհուրդը շատ պարզ է ու մատչելի գրեթե բոլորի համար, սակայն կարող է հակասել նախկին ԽՍՀՄ քաղաքացիների մտածելակերպին: Յուրաքանչյուր մարդ, հավանաբար, լավ է պատկերացնում, թե ինչով է տարբերվում արևմտյան ֆուրշետը կամ բիզնես-կոկտեյլը մեր սովորական ճաշասեղանից: Ֆուրշետի ժամանակ քիչ մթերքներ և խմիչքներ են օգտագործում: Կարևրը՝ ամեն ինչ գեղեցիկ դասավորված լինի: Իսկ մեր ճաշասեղաններն այնքան լիքն են ուտելիքով, որ նույնիսկ ֆինանսական ճգնաժամը չի կարող ազդել:

Արևմուտքում արդեն երկար ժամանակ է նորաձևությունից դուրս չի գալիս «մինիմալիզմ» ոճը: Բնակարանում որքան հնարավոր է մեծ ու ազատ տարածություն են ապահովում, կահույքից օգտագործում են միայն ամենաանհրաժեշտը: Դա ամբողջովին հասկանալի է. լույսը և պարզությունը նրանց կողմից ավելի շատ է գնահատվում, քան մնացածը:

Բացի դրանից, կահույքի նորաձևությունը փոխվում է 3-4 տարին մեկ, և նրանք ամբողջությամբ թարմացնում են բնակարանը: Իսկ մեզ մոտ բնակարանի կահույքն ու տեխնիկան երբեմն փոխանցվում են սերնդե սերունդ: Սովետական շրջանում ապրած մարդը սովոր է կահույքը գնել ամբողջ կյանքի համար, հին իրերից հրաժարվելը շատ դժվար է նրա համար: Ուղղակի պետք է հրաժարվել հին սովորություններից, դեն նետել բոլոր հին և չօգտագործվող իրերը և վայելել բնակարանում առաջացած ազատ տարածությունը: 





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (12.05.13)
Դիտումներ: 3373 | Տեգեր: ինտերիեր, Տան կահավորում | - Վարկանիշ -: 0.0/0