menu
person

Կազդուրիչ ըմպելիքներ

 


 

   

  • 5 խնձորը լվանալ, կեղևահանել, հեռացնել կորիզները և կոշտ մասերը: Կեղևների, կորիզների և կոշտ մասերի վրա  5 բաժակ եռացրած ջուր լցնել, ավելացնել 2 ճաշի գդալ չամիչ, դնել կրակին և եփել 8-10 րոպե: Թողնել թրմվի, խմելուց առաջ քամել:
     
  • 200 գ դդումը խոշոր քերիչով անցկացնել, ավելացնել 3 ճաշի գդալ մեղր և 5 բաժակ կաթի շիճուկ: Հարել և անմիջապես խմել:
     
  •  2 խնձորը մաքրել և կտրատել: Կեղևներով և միջնամասով (ներառյալ` կորիզները) թուրմ պատրաստել (5 բաժակ ջրով) և տաք վիճակում լցնել կտրատած խնձորների վրա, ավելացնել 1 կիտրոնի կեղևների քերուկ, 2 ճաշի գդալ շաքարավազ, լավ խառնել և խմել:
     
  • Վերցնել ծիրանի 15 տերև, լվանալ, մանր կտրատել: Ավելացնել 5 բաժակ եռացրած ջուր, 5 ճաշի գդալ շաքարավազ, խառնել: Դնել կրակին, թողնել եռա: Պետք է սառեցնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Կարելի է ըմպել նաև տաք վիճակում:
     

Այս ըմպելիքները խորհուրդ են տրվում թույլ առողջությունը, սպառված ուժերը վերականգնելու համար: Ունեն տոնուսը բարձրացնող, կազդուրիչ հատկություն:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/092cb1c67be0-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (29.11.12) W
Դիտումներ: 3020 | Տեգեր: առողջ սնունդ, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика