menu
person

Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես ճիշտ ընտրել վերարկու

 


 

   ladies.am

Կանայք սիրում են վերարկուներ կրել, քանի որ դրանք տաք և հարմարավետ են: Սակայն, դրանք պետք է համապատասխանեն ձեր կազմվածքին և ոճային տեսք ունենան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք բոլորս տարբեր կառուցվածք ունենք` հաճախ իսկապես շատ դժվար է լինում ընտրել այնպիսի մի վերարկու, որը հիանալի տեսք ունի: Սակայն, ամեն ինչ հնարավոր է և նույնիսկ հեշտ, եթե այս հարցում օգնական կա: ladies.am-ը առաջարկում է կանոններ, որոնց համաձայն պետք է ընտրել ձեր կազմվածքին համապատասխան վերարկու: 
 
Փոքր մարմին: Նման կառուցվածք ունեցող կանայք պետք է ընտրեն ծնկներին հասնող վերարկու ապարանջանի նման թևքերով և հասարակ գծերով: Առավել բարձրահասակ տեսք ստեղծելու համար կարելի է փորձել գոտիներ, կորսաժներ: Վզի հատվածում գեղեցիկ դետալները հետաքրքիր տեսք կհաղորդեն, սակայն պետք է ուշադիր լինել դրանք չափից շատ չօգտագործելու համար: Պետք է մոռանալ երկար վերարկուների, լայն դարձածալերի մասին. դրանք դժվար թե ընդգծեն ձեր փոքր կազմվածքը:
 
Գայթակղիչ կազմվածք: Հաջողակ են այն կանայք, ովքեր նման կազմվածք ունեն: Այս կանանց խորհուրդ է տրվում կրել ուղիղ իջնող կամ գոտի ունեցող վերարկու` կազմվածքն ընդգծելու համար: Մինչև ծնկները երկարությունը լավագույն տարերակը կլինի այս կանանց համար: Կոկիկ տեսք ունենալու համար այս կանանց խորհուրդ է տրվում կրել մենալանջ վերարկուներ: Պետք է խուսափել բարձր օձիքներից և լայն գրպաններից:
 
Լայն ուսեր: Պետք է ընտրել այնպիսի վերարկուներ, որոնք ունեն լայն բաճկոններ: Պետք է «ոչ» ասել երկլանջ վերարկուներին, քանի որ դրանք ավելի կլայնացնեն ձեր ուսերը: Երկարությունը պետք է հասնի մինչեւ ծնկները կամ ավելի կարճ: Գեղեցիկ կնայվեն V-աձև վզով վերարկուները:
 
Նեղ ուսեր: Նման կազմվածք ունեցող կանայք պետք է ընտրեն ռազմական ոճի վերարկուներ` ընդգծված ուսերով: Եթե ցանկանում եք ուշադրությունը շեղել ձեր ուսերից, խորհուրդ է տրվում իրանն ընդգծել գոտիով: Երկլանջ վերարկուների ընտրությունը հիանալի որոշում կլինի:
 
Տղամարդկային կազմվածք: Առավել կանացի տեսք ունենալու համար պետք է ընտրել ընդգծված իրանակապով, մեծ կոճակներով և գրպաններով վերարկու: Ուսերի շատ դետալներով վերարկուներն այնքան էլ գրավիչ տեսք չեն հաղորդի:
 
Փոքր կուրծք: Պետք է կրել ընդգծված գոտկատեղով և վերևի մասում գրավիչ դետալներով վերարկուներ: Դասական վերարկուները, որոնք միշտ թրենդային են, լավ ընտրություն կլինեն:
 
Մեծ կուրծք: Նման կազմվածք ունեցող կանանց խորհուրդ է տրվում կրել մենալանջ ոճի վերարկուներ` V-աձև վզով և նեղ դարձածալով: Պետք է զերծ մնալ բարձր օձիքից, լայն գրպաններից և երկլանջ ոճի վերարկուներից:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol12/coats-for-petite-figures-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (04.11.13) | Հեղինակ: ladies.am W
Դիտումներ: 2172 | Տեգեր: Style news, ՄՈԴԱ, լուրեր նորաձևությունից, նորաձևություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика