menu
person

Իսկ դու գիտե՞ս՝ ինչպես սառույցով հիանալի մաքրել դեմքդ

 


 

   Style.news.am

Սառույցը դեմքի գեղեցկությունն ու առողջ տեսքը ապահովող հրաշագործ է։ Այն օգնում է նեղացնել լայնացած ծակոտիները եւ երիտասարդացնել մաշկը։ Իսկ թե որ լուծույթի հիմքի վրա պետք է սառույց պատրաստել, պայմանավորված է մաշկի տեսակով եւ խնդրով։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջոց, որը կօգնի բարելավել մաշկի գույնը, առաձգականությունը եւ վերականգնել առողջ տեսքը։

 Այսպիսով, ինչով եւ ինչպես է պետք պատրաստել դեմքի մաշկը մաքրող սառույցը։

Առաջին հերթին հարկավոր է ցանկացած խոտաբույսով (երիցուկ, անանուխ, կատվալեզվիկ,  պատրինջ) թուրմ պատրաստել։ Անգամ կանաչ թեյ եւ կիտրոնաջուր կարելի է օգտագործել։ Թուրմի համարա անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ խոտաբույսը լցնել մեկ բաժակ ջրի մեջ, եռացնել եւ մի փոքր սպասել։ Կարելի անգամ թուրմը պատրաստել մի քանի խոտաբույսերի խառնուրդով։ Այսպիսով, երբ թուրմն արդեն զովացել է, կարելի է այն լցնել սառույցի տարաների մեջ եւ տեղափոխել սառնախցիկ։ Մի քանի ժամ անց թուրմը կվերածվի սառույցի։

Սառույցով դեմքի մաշկը մաքրելու գործընթացը պետք է կատարել առավոտյան լվացվելուց հետո։ Արդյունքում, դուք ամեն օր հիանալի տեսքով տանից դուրս կգաք։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ



Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (04.04.18) | Հեղինակ: Style.news.am W
Դիտումներ: 490 | Տեգեր: դեմքդ, մաքրել, Դու, հիանալի, Իսկ, Ինչպես, գիտե՞ս՝, սառույցով | Վարկանիշ: 0.0/0
Яндекс.Метрика