menu
person

Ինչպիսի՞ հագուստ վերցնել գործուղման գնալիս

 


 

   erkusov.com

Ձեր հագուկապը արտահայտում է ձեր ղեկավարի, գործընկերների և ինքներդ ձեր հանդեպ ունեցած հարգանքը: Շատ կարևոր է, որպեսզի աշխատավայրում դուք հատուկ ուշադրություն դարձնեք ձեր հագուստի պատշաճ ոճին: Առաջին մի քանի օրը ճիշտ կլինի պահանջվածից ավելի պաշտոնական հագուստ կրել, նախքան կկարողանաք կողմնորոշվել, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում ձեր գրասենյակում` պաշտոնական, թե՞ ոչ պաշտոնական: Համայնքային կապեր ծրագրի շրջանակներում վերապատրաստման մեկնելիս, ամենաճիշտը հիմնականում ոչ պաշտոնական հագուստ վերցնելն է և, դրանից բացի, ևս մի երկու կոստյում:  


Ահա խորհուրդներ ձեր հագուկապի վերաբերյալ, որոնք ձեզ կօգնեն ճամպրուկները ճիշտ դասավորել: Դրանց մի մասը պարտադիր չէ կիրառել գրասենյակային իրավիճակներում, դրանք պարզապես պաշտոնական իրավիճակներում կրելու ոճեր են: Խնդրում ենք, հաշվի առեք, որ մեր խորհուրդները դուք կարող եք հարմարեցնել ըստ ձեր ճաշակի և ունեցած հագուստի տեսականու:

Բիզնեսում տղամարդկանց պաշտոնական հագուստը կոստյումն է, արդուկված վերնաշապիկը և օձիքը: Կանանց համար նույնպես կարող է լինել կոստյումը արդուկված վերնաշապիկով կամ բլուզով, զուգագուլպաներ (եթե կիսաշրջազգեստ եք հագած), և պարզ փակ ճիտքերով կոշիկները քառակուսի կամ կլոր կրունկներով:
 Բիզնեսի ոչ պաշտոնական հագուստը մի աստիճան ցածր է բիզնեսի պաշտոնական հագուստից, սակայն հնարավոր է, որ այն ընդունված լինի ձեր համապատասխան աշխատավայրում: Այս իրավիճակում նույնպես մի քանի օր անցկացրեք` դիտելու, թե ձեր գործընկերները ինչպիսի հագուստ են կրում: Բիզնեսի ոչ պաշտնական հագուստը տղամարդկանց համար կարող է լինել արդուկած անդրավարտիքը, վերնաշապիկի և օձիքի հետ մեկտեղ: Կանանց համար դա կարող է լինել սովորական կիսաշրջազգեստը բլուզի հետ, կամ ազատ անդրավարտիքը արդուկած վերնաշապիկով: Հարմար է նաև սվիտերներ վերցնել:

 Որոշ գրասենյակներում կամ կազմակերպություններում ընդունված է 

«Ոչ պաշտոնական ուրբաթ» հասկացությունը: Դա նշանակում է, որ ուրբաթ օրերը դուք կարող եք հագնել բիզնեսի ոչ պաշտոնական հագուստ: Շաբաթվա մնացած մասը հարկ կլինի հագնել բիզնեսի պաշտոնական հագուստ: Որպեսզի խուսափեք շատ հագուստներ ձեզ հետ վերցնելուց, խորհուրդ ենք տալիս վերցնել անդրավարտիքներ և սվիտերներ և փոխեփոխ հագնել դրանք: Հաշվի առեք նաև, որ ամռանը գրասենյակները կօդափոխվեն, այնպես որ կարող է ցանկություն ունենաք ձեր հետ տաք բաճկոնակ վերցնելու:

 



Կանանց համար`
Նվազագույնը երկու կոստյում ծնկի վրա իջնող կիսաշրջազգեստով կամ անդրավարտիքով
Անթափանց բլուզներ կամ տոպեր
Զուգագուլպաներ
Ավանդական, ցածր կրունկներով, ոտքի մատները փակ կոշիկներ
Ազատ անդրավարտիքներ կամ կիսաշրջազգեստներ
Հարմարավետ կոշիկներ տեսարժան վայրեր այցելելու և քայլելու համար
Սպորտային համազգեստ մարզադահլիճի և լողազգեստ` լողավազաններ կամ լողափ այցելելու համար
Երեկոյան հագուստ հատուկ միջոցառումների համար

Խորհուրդներ`

 Խուսափե՛ք «ճչացող» գույներով հագուստներից, ինչպես օրինակ, կարմիր, կանաչ, նարնջագույն, դեղին

Միշտ կրեք ներքնազգեստներ
Կոստյումի տակից միշտ կրեք բլուզ կամ տոպ
Կիսաշրջազգեստների հետ անպայման կրեք զուգագուլպաներ
 Մի՛ ներկեք մատները վառ գույնի կամ փայլփլող լաքով
 Խուսափե՛ք շատ շպարվելուց և վառ գույնի շրթներկ օգտագործելուց
 Խուսափե՛ք աչքի զարնող զարդերից
 Օգտագործե՛ք չափավոր օծանելիք

 


Տղամարդկանց համար`
Նվազագույնը երկու կոստյում
Կտորից վերնաշապիկներ
Ավանդական օձիքներ
Ազատ կամ ջինսե անդրավարտիքներ
Հարմարավետ կոշիկներ տեսարժան վայրեր այցելելու և քայլելու համար
Սպորտային համազգեստ մարզադահլիճների, և լողազգեստ` լողավազաններ կամ լողափ գնալու համար

Խորհուրդներ`
Արդուկե՛ք անդրավարտիքներն ու վերնաշապիկները
Ամեն օր ցնցուղ ընդունեք և սափրվեք
 Ամեն օր փոխե՛ք վերնաշապիկները
 Սանրե՛ք ձեր մազերը
 Եղունգները պահե՛ք մաքուր և կտրված վիճակում
 Խուսափե՛ք աչքի ընկնող զարդերից
 Օգտագործե՛ք չափավոր oծանելիք



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/3a035613c32c-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (18.05.13) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 2257 | Տեգեր: Աշխատող խորհուրդներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика