menu
person

Ինչպե՞ս քաշ հավաքել (չաղանալ)

 


 

   


Այսօր ամենուր խոսվում է նիհարելու մեթոդների մասին: սակայն կան մարդիկ, ովքեր, ընդհակառակը, գիրանալ են ցանկանում: Այսպիսով, եթե ցանկանում եք մի քանի կիլոգրամով գիրանալ, պետք է օրվա մեջ սնվեք 3-4 անգամ, ընդ որում` պարտադիր նույն ժամերին:
 

Շատ կարևոր է հոգ տանել լավ ախորժակի մասին: Ձգտեք ավելի հաճախ ուտել ձեր սիրած կերակուրները: Սննդի մեջ ավելացրեք ճարպի քանակը` սերուցք, թթվասեր, յուղոտ միս, ձուկ: Լավ կլինի ճարպն ավելացնել բանջարեղենային ապուրներին և սոուսներին: Ածխաջրեր պարունակող մթերքներից խորհուրդ են տրվում շիլաները` կարագով, մեղրով, մուրաբայով: Մի խուսափեք թխվածքներից:
Նիհար մարդկանց անհրաժեշտ է նաև բանջարեղեն, միրգ, հատապտուղ շատ ուտել, հյութեր շատ խմել, ընդ որում` լավ կլինի նախապատվությունը տալ քաղցր պտուղներին ու հյութերին: Եվ վերջապես հոգ տարեք ձեր նյարդային համակարգի, հոգեկան հանգստության մասին, փոքր-ինչ ավելացրեք քնին հատկացված ժամանակը:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol21/2och_bolorn_en_cankanowm_niharel.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (17.04.14) W
Դիտումներ: 12981 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, մարմնի խնամք, առողջարան, առողջ մարմին | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *