menu
person

Ինչպես կարելի է երկու համակարգիչ միացնել մի լոկալ ցանցում

 


 

   

Ունենք 2 համակարգիչ և անհրաժեշտ է դրանց իրար միացնել: Ի՞նչ կտա մեզ նրանց միացնելը:
2.  Ցանցային խաղերի սիրահարներին խաղալ միմյանց հետ:
3. Լոկալ ցանցի միջոցով օգտագործել մյուս համակարգչին միացված սարքերը (տպիչներ, սքաներներ, օպտիկական սկավառակակիրներ և այլն)
4. Օգտագործել մյուս համակարգչին միացված ինտերնետ կապը:
Ուրեմն այսպես 2 համակարգիչ իրար միացնելու 2 տարբերակ գոյություն ունի
1. Օգտագործելով UTP 5e cat տիպի կաբել և բաժանարար (switch)
2. Օգտագործելով միայն UTP 5e cat տիպի կաբել


UTP տեսակի կաբելը նախատեսված է լոկալ ցանցերի մոնտաժման համար: 1-ին տարբերակում այդ կաբելի երկու ծայրերին հատուկ գործիքի միջոցով ամրացվում են RJ45 կոննեկտորներ, որոնք միանում են համակարգչի ցանցային քարտին: Եթե դուք ունեք կաբելը, կոննեկտորներ և  սեղմման գործիքը, ապա կարող եք ինքնուրույն կատարել 2 համակարգչի միացումը կաբելի միջոցով: UTP կաբելի մեջ կան 4 զույգ լարեր: Անհրաժեշտ է պահպանել դրանց որոշակի հաջորդականությունը, ընդ որում համակարգիչը համակարգչի հետ միացնելու համար լարերի հերթականությունը տարբերվում է բաժանարարի միջոցով միացնելու հերթականությունից:
Համակարգիչը համակարգչի հետ միացնելիս օգտագործվում է A-B տարբերակը:
Այսինքն լարի մի ծայրի կոնեկտորը ամրացվում է լարերի A հաջորդականությամբ, մյուսը՝ B:


Իսկ բաժանարարի միջոցով միացման դեպքում՝ A-A կամ B-B տարբերակով:

Երբ արդեն լարերի ծայրերին միացված են կոննեկտորները և դրանք մտցված են համակարգչի ցանցային քարտի մեջ, անհրաժեշտ է

 

կատարել ցանցային քարտի կարգավորում, որպեսզի համակարգիչների սկսեն իրար «տեսնել»: Դրա համար մտնում ենք ցանցային քարտի TCP/IP բաժինը, որտեղ պետք է տեղադրել IP հասցեները: Մի համակարգչի վրա դնում ենք 192.168.0.2 թիվը, մյուսի վրա նույն թվերը բացի վերջինից: Վերջին թիվը կարող է լինել ցանկացած թիվ 3-254 միջակայքում:
IP հասցեն կարող է ունենալ նաև հետևյալ տեսքը 192.168.1.2 մի համակարգչի վրա, իսկ մյուսի վրա նույնը բացի վերջին թվից: Այստեղ էլ վերջին թիվը կարող է լինել ցանկացած թիվ 3-254 միջակայքում:

 

 
 
 
 
 


 


 

support.sahak.am



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (14.02.12)
Դիտումներ: 4316 | Տեգեր: IT տեխնոլոգիա, ինտերնետ, Համակարգչային օգնություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *