menu
person

Ինչպես արագ վերացնել սխտորի հոտը (Video)

 


 

   



 


Սխտորը կարող է սննդի համը դարձնել հիասքանչ, սակայն բերանի տհաճ հոտը, որը մնում է այն օգտագործելուց հետո, երբեմն կարող է խնդիր դառնալ: Օհայոյի համալսարանի ամերիկացի հետազոտողները որոշել են պարզել, թե որ սննդամթերքներն են օգնում մարդուն ազատվել սխտորի տհաճ հոտից:

Սխտորի մեջ պարունակվող AMS միացությունը մարսողության ժամանակ չի մարսվում, որի արդյունքում այն օրգանիզմից դուրս է գալիս շնչառական ուղիներով և քրտինքով: Դրանով էլ բացատրվում է այն կայուն հոտը, որը մարդու մոտ առաջանում է սխտոր օգտագործելուց հետո: 

Ուսումնասիրության արդյունքում կամավորները հում սխտոր են օգտագործել, որից հետո տարբեր սննդաթերքներ օգտագործել, որոնք պետք է հեռացնեին բերանի տհաճ հոտը: Ստացված արդյունքները ցույց են տվել, որ սխտորի հոտի դեմ ամենից արդյունավետ «պայքարում են» խնձորն ու կիտրոնը, այնուհետև նեխուրը, կանաչ թեյը, մաղադանոսը և սպանախը: Այս բոլոր սննդամթերքներում պարունակվում է պոլիֆենոլ, որը հեռացնում է տհաճ հոտը: Ամենամեծ արդյունքը ստանալու համար մասնագետները առաջարկում են այս սննդամթերքները համատեղել սխտորի հետ:

Նախկինում անցկացված ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ սխտորի հոտի դեմ արդյունավետ պայքարում է նաև կաթը, ընդ որում՝ ճարպազերծված կաթը ավելի մեծ արդյունքներ է գրանցում: 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ



Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (16.03.18)
Դիտումներ: 874 | Տեգեր: Ինչպես, արագ, վերացնել, (Video), հոտը, սխտորի | Վարկանիշ: 0.0/0
Яндекс.Метрика