menu
person

Ինչպե՞ս հարթել անձնական կյանքը

 


 

   

Սովորեք գնահատել, հարգել, հասկանալ ինքներդ Ձեզ, եւ Դուք կկարողանաք գտնել Ձեր սերն ու հարթել հարաբերությունները մտերիմ մարդկանց հետ:

1. Որոշեք՝ ի վերջո, ի՞նչ է Ձեզ հարկավոր հարաբերություններց: Սեքս առանց պարտավորությունների՞, թե՞ հարսանիք եւ երեխաներ: Ձեր ձեռքը դրեք Ձեր սրտին եւ անկեղծ խոստովանեք՝ ինչ եք ուզում Դուք, ոչ թե Ձեր զուգընկերը:

2. Սովորեք գնահատել ինքներդ Ձեզ: Ոչ ոք Ձեզ չի սիրի, եթե ինքներդ Ձեզ չսիրեք:

3. Ուշադրություն հատկացրեք Ձեր կյանքում եղած բոլոր տեսանկյուններին: Մենք հաճախ ենք շփոթության մեջ ընկնում՝ կարծելով, որ եթե մեր կյանքում հայտնվում է սիրելի էակ, ապա ամեն ինչ դառնում է ներդաշնակ. իրականում այդքան էլ այդպես չէ: Անպայման ժամանակ տրամադրեք կարիերային, ընկերներին, ընտանիքին, մի մոռացեք Ձեր նախասիրությունների մասին եւ հետեւեք Ձեր առողջությանը: Առողջ եւ երջանիկ մարդկանց մոտ անձնական կյանքն էլ է հաջող դասավորվում:

4. Աշխատեք ճիշտ կապեր հաստատել: Առանց շփումների եւ փոխադարձ հասկացողության ցանկացած հարաբերություն դատապարտված է քայքայման: Սովորեք լսել, ճիշտ վիճել եւ արտահայտել զգացմունքները մտերիմ մարդկանց հետ շփվելիս:

5. Մի փորձեք հասնել անհնարինի: Եթե հարաբերությունները չեն հարթվում, ապա ուղիղ նայեք ճշմարտությանը եւ շարժվեք առաջ: Չկառուցեք պատրանքներ եւ չփորձեք փոխել դիմացինին, ներել նրան, ով մի անգամ արդեն դավաճանել է եւ վերադարձնել, նրան, ով չի ուզում' պարզապես մեծագույն սխալ կլինի Ձեր կողմից:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (24.01.18)
Դիտումներ: 539 | Տեգեր: անձնական, հարթել, Ինչպե՞ս, կյանքը | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика