menu
person

Ինչպե՞ս բուժել ատամներն ու լնդերը

 


 

   

 


 Ատամների առողջությունն ու սպիտակ գույնը պահպանելու, միևնույն ժամանակ լնդերի հիվանդություններից խուսափելու համար հիանալի միջոց է թեյի մրուրը, որը մնում է թեյաթուրմ պատրաստելուց հետո: Թեյի տերևները շատ հարուստ են ֆտորով, որը կանխում է ատամնաքարերի առաջացումը, և նյութերով, որոնք մանրէասպան հատկություն ունեն: Այդ պատճառով շատ օգտակար է թեյի մրուրով շփել ատամները:

Լնդերի արյունահոսությունը բուժելուն օգնում են խնձորի, բալի, մասուրի և հաղարջի ճյուղերը: 15-20 սանտիմետրանոց ճյուղ կտրեք և, սկսելով ծայրից, ատամներով ծլեպ-ծլեպ արեք: Կրծոտված կտորները թքեք: Այս գործողությունից հետո 30 րոպե ոչինչ ուտել կամ խմել չի կարեի: Բուժման կուրսը 1 ամիս է (պետք է անել ամեն օր):

Լնդերի բորբոքումները բուժում են երիցուկի և կաթի եփուկով ողողումները. 1 թեյի գդալ երիցուկին ավելացնել 1 բաժակ կաթ, եփել: Դրանով ողողել բերանը` առավոտյան և երեկոյան: Ողողումներ կարելի է անել նաև լորենու ծաղիկների և կաղնու կեղևի (1:1-ի հարաբերությամբ) եփուկով:   



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/1cd5e6d7a3bb-1-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (05.03.13) W
Դիտումներ: 10813 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика