menu
person

Ինչո՞ւ չի կարելի եկեղեցում նստելիս ոտքը ոտքին գցել , զույգերին՝ միմյանց ձեռք բռնել

 


 

   

 

– Ինչո՞ւ չի կարելի եկեղեցում նստելիս ոտքը ոտքին գցել: Ինչո՞ւ զույգերին չի կարելի եկեղեցում միմյանց ձեռք բռնել:

– Եթե գնում ենք եկեղեցի, որ հանդիպենք Աստծուն, աղոթքի համար առանձնանանք մեր ներսում, ապա ցանկացած բան, որ կարող է մեզ շփոթեցնել, մեր ուշադրությունը շեղել, պիտի հեռացնենք մեզանից: Եթե աղոթելու փոխարեն երիտասարդը բռնել է ընկերուհու ձեռքը, արդյո՞ք նա կկարողանա կենտրոնանալ աղոթքի վրա, թե՞ պիտի ուշադրությունը շեղվի սիրած աղջկա ձեռքի ջերմությամբ: Հիմա անդրադառնանք ոտքը ոտքին գցելուն:

Շատ ավելի պարզ պայմաններում մենք չափազանց զգույշ ենք: Ինչպե՞ս կվերաբերվի մեզ դասախոսը, եթե ոտքներս ոտքին գցած պատասխանենք քննության հարցերին: Կամ արդյո՞ք մեզ թույլ կտանք նման կերպ նստել հիմնարկի տնօրենի մոտ, որտեղ փորձում ենք աշխատանքի ընդունվել, կամ էլ` եթե նախագահի մոտ ընդունելության լինենք: Բնականաբար` ոչ:

Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է ոտքը ոտքին գցել, եթե գնացել ենք Մեկի մոտ, Ով հազարապատիկ անգամ ավելի մեծ է, քան գործատուն, դասախոսն ու նախագահը: Նա մեր Արարիչն է, մեր Տերը, մեր Հայրը: Եկեղեցում ոչ միայն ոտքը ոտքին գցել պետք չէ, այլ նաև ձեռքերը ետևում կանգնել, ոչ հոգևոր թեմաներով զրույցի բռնվել, բարձր խոսել, անպարկեշտ հագնված լինել, որպեսզի մյուսներին էլ չխանգարենք, նրանց ուշադրությունը չշեղենք: Կանայք ու աղջիկները եկեղեցի գնալիս պետք է գլխաշորով լինեն: Դա ևս բարեպաշտական մի սովորություն է, որով ցույց ենք տալիս մեր խոնարհությունն Աստծո առաջ:

Qahana.am



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (23.08.16)
Դիտումներ: 2982 | Տեգեր: գցել, եկեղեցում, ոտքը, նստելիս, չի, միմյանց, ոտքին, Ինչո՞ւ, զույգերին՝, կարելի | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика