menu
person

Ի՞նչը կօգնի լինել լավատես

 


 

   

Կյանքի խելահեղ ընթացքը բազում սթրեսներ է թափում մեր գլխին: Վատ եղանակ է, վիճել ես երեխաներիդ կամ ամուսնուդ հետ, աշխատանքում ձախողվել ես, ատամդ ցավում Է… Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ սթրեսի զոհ...
 
Ի՞նչը կօգնի լինել լավատես

Հաղթահարի՛ր սթրեսը

Գործարար կինը հյուծվում է այն մտքից, որ տանը քիչ Է լինում, տնային տնտեսուհին մահու չափ հոգնում Է տանը լինելուց: Իսկ ով համատեղում Է տունն ու աշխատանքը, կրկնակի բեռ Է կրում:

Եղանակի փոփոխության հետ մեկտեղ փոխվում Է իրավիճակն ու ապրելակերպը: Ասենք ձմեռվա հետ այդ ամենին գումարվում Է ցուրտը, լույսի պակասը, դա մարդուն ճնշում Է: Արջը քնում Է՝ խնդիրն այդպես լուծելով: Մենք նման շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ: Խնդիրները կուտակվում են, և օրգանիզմը օգնության կարիք Է զգում: Տրամադրոթյունն արագ փոխվում Է, ախորժակը՝ փակվում, անքնություն է առաջանում, դառնում ենք անհանգիստ, նյարդային: Գարնանն այս ամենին ավելանում Է գարնանային սթրեսը:
Կան նաև զուտ կանացի արձագանքներ սթրեսին: Օրինակ' անհիմն վախ կամ գլխացավ: Սթրեսը կարող Է դառնալ անպտղության պատճառ: Չխոսենք կնճիռների ու գունատության մասին: Սխալ Է այն կարծիքը, թե կինը սթրեսից պաշտպանված Է ավելի, քան տղամարդը:

Ի՞նչ անել: Կույտերով դե՞ղ խմել, դիմել հոգեթերապևտի՞: Որոշ դեպքերում այլ ելք չկա: Սակայն ավելի հեշտ է կանխարգելելը:
Ծրագրեք ձեր օրը՝ կոնկրետ գործին որոշակի ժամկետ հատկացնելով:
Բարդ, մտավոր ու ֆիզիկական ջանքեր պահանջող գործերը թողեք օրվա երկրորդ կեսին: Մի՛ ծուլացեք, ամեն առավոտ, կոնտրաստ ցնցուղ ընդունել: Քունը կփախչի, ավելի կենսախինդ կդառնաք:

Աշխատե՛ք ցերեկը հաճախ լինել դրսում:

Ի՞նչը կօգնի լինել լավատեսԱյդպես մի քիչ կփոխհատուցեք արևի լույսի պակասը, որը ուժերի կորստի հիմնական պատճառներից Է: Երեկոյան բոլոր սենյակներում լույսեր վառեք: Դա կլիցքավորի օրգանիզմը:
Եթե հնարավոր Է, շուտ քնեք: Ուժերը քնած ժամանակ են վերականգնվում: Ով որ քնում Է օրը գոնե ութը ժամ, դեպրեսիայից կարող է չվախենալ: Ներշնչանքն անօգուտ բան չէ: Եթե գոնե մտովի հանգստանաք, շատ ավելի լավ կզգաք ձեզ:

Օրգանիզմն ապահովեք բնական միջոցներով՝ վիտամիններով, հանքային նյութերով, բուժիչ բույսերով:

Չէ՞ որ սթրեսն ուժեղանում է հիպովիտամինոզից:

Դեղաբույսերի մասին մի քանի խորհուրդ.

Սիրածաղիկը հանգստացնում է կենտրոնական նյարդային համակարգը, վերացնում նյարդերի հետ կապված մարսողական խնդիրները, վերադարձնում քունը, կատվախոտի, երիցուկի հետ ազդեցությունը մեծանում է:
Առյուծագինն օգնում է հուզված ժամանակ:
Կատվախոտը ջղաձգության, կծկումների, անքնության դեմ է:
Երիցուկն անոթները լայնացնող և կծկումները վերացնող ուժ ունի:
Գայլուկը հանգստացնում է նյարդերը, օգնում է թեթև դեպրեսիայի դեպքում:

Այս բույսերը լինում են նաև վիտամիների, հանքային նյութերի, անփոխարինելի ամինաթթուների հետ: Նման համալիրները կարելի է գտնել դեղատանը, եթե բժիշկը նշանակի կամ խորհուրդ տա:
Եվս մեկ հակասթրեսային խորհուրդ: Ամեն կին պիտի ոչ միայն ճիշտ սնվի, կարողանա կազմակերպել իր օրը, ծրագրել աշխատանքը, հանգիստը, քունը, այլև... հարգի իրեն: Հաճախ հիացեք ձեզնով, հաճոյախոսեք ձեզ: Անցած անհաջողությունների մասին մտքերը ցրեք: Այդ ժամանակ ձեզ ոչ մի սթրես չի վախեցնի:

Լսիր երաժշտություն

Որպեսզի առույգ ու եռանդուն մնաս, օրը երկու անգամ երաժշտություն լսիր՝ ընտրելով այն ըստ իրադրության: Օրինակ, ճապոնիայում վաղուց մեղեդիներ են թողարկում, որոնք առողջացնող արդյունք ունեն («Անքնություն», «Նվագախմբի համերգ երիկամների համար»): Սթրեսը ճնշու՞մ է քեզ: Կտրվիր աշխարհից ձայնարկիչի ու ականջակալների օգնությամբ: Լիստի. Շոպենի մեղեդիները հարմար են: Դեպրեսիայի ժամանակ լսիր աշխույժ երգեր՝ ռեփ, ռեգգի, բլյուզ, սոուլ: Նյարդայնացե՞լ ես, լսիր Բելլինի, Մոցարտ, հոգևոր երգեր:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol25/lavates2.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (27.08.14) W
Դիտումներ: 1340 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, լավատեսություն, Հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика