menu
person

Ի՞նչ է պետք ձիգ կրծքեր ունենալու համար. գիտնականներ

 


 

   

 

Ֆրանսիացի գիտնականները ձիգ կրծքեր ունենալու համար խորհուրդ են տալիս դադարել կրծկալ կրել: Նրանք վստահեցնում են, որ կանայք, ովքեր իրենց հանդերձարանում ազատվել են կրծքերը «համակարգող» այդ պարագայից, կարող են հպարտանալ իրենց ձիգ կրծքերով. գրում է The Local-ը:

Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ կրծկալն առողջությանը ոչ մի օգուտ չի տալիս և մեծ կրծքեր ունեցող կանանց չի օգնում հաղթահարել մեջքի ցավը կամ որևէ կերպ թեթևացնել մեջքի վրա ընկնող ծանրությունը:

Բեզանսոնի համալսարանի գիտնական պրոֆեսոր Ժան Դենի Ռույոնը, 15 տարի ուսումնասիրելով կանացի կուրծքը և դրա հետ կապված խնդիրները, նշում է. «Բժշկական, ֆիզիոլոգիական և անատոմիական տեսակետից կուրծքը ոչ մի օգուտ չի ստանում այն հանգամանքից, որ կրծկալի միջոցով նրա վրա քիչ է ազդում գրավիտացիոն ուժը: Ընդհակառակը, դրանից կուրծքը սկսում է կախվել»:

Ուսումնասիրություններն անցկացվել են Բեզանսոնի հոսպիտալում, ուր դրանց մասնակցել է 18-35 տարեկան 130 կին:

Գիտնականը նշում է, որ այս տարիքի կանայք առանց կրծկալի թեթև են շնչում, սակայն դա չի վերաբերում 45 տարեկանից մեծ կանանց, ովքեր երեխաներ ունեն:

Գիտնականներն ավելի վաղ նշել էին, որ փարթամ կուրծք ունեցող կանայք 80%-ով ավելի շատ են հակված շաքարային դիաբետին:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (30.04.13)
Դիտումներ: 7182 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, առողջ մարմին, կրծքեր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *