menu
person

Հյութաբուժություն

 


 

   

 
Թարմ բանջարեղենից քամված հյութերն անփոխարինելի են ինչպես առողջության պահպանման, այնպես էլ շատ հիվանդությունների բուժման համար: Ամենից օգտակարն են համարվում կաղամբի, գազարի և բազուկի հյութերը: 
 
 
Կաղամբի հյութն օրգանիզմը թունավոր նյութերից, ավելորդ ճարպերից մաքրելու հիանալի միջոց է, այդ պատճառով խորհուրդ է տրվում հատկապես ճարպակալման դեպքում: 
Բուժում է12-մատնյա աղիքի խոցը, արդյունավետ է ուռուցքների բուժման և փորկապության դեպքում: Կաղամբի և գազարի հյութերի խառնուրդը նույնպես լավ է մաքրում օրգանիզմը: Եթե կաղամբի հյութի օգտագործումից գազեր են առաջանում, պետք է նախապես մաքրել աղիքները` 2 շաբաթ շարունակ գազարի հյութ խմելով և հոգնայով լվացումներ անելով: Գազարի հյութն օգնում է «կարգի բերել» ամբողջ օրգանիզմը: Այն A վիտամինի, ինչպես նաև B, C, D, E վիտամինների հարուստ աղբյուր է համարվում: Հյութը լավացնում է մարսողությունը և ատամների կառուցվածքը, օգնում պայքարել խոցերի, քաղցկեղային գոյացությունների դեմ: Սա տեսողությունը լավացնելու, լյարդի և մաշկային հիվանդությունների բուժման հրաշալի միջոց է:
 
 Բազուկի հյութն արյան կարմիր մասնիկների առաջացման և արյան բաղադրության լավացման արժեքավոր միջոց է: Այն հիանալիորեն մաքրում է լյարդը, երիկամները և լեղապարկը: Հյութը նպաստում է արյան բարձր ճնշման իջեցմանը, օգտակար է դաշտանային ցիկլի խախտումների և դաշտանադադարի ժամանակ:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol11/hyutabuzhutyun1.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (03.11.13) W
Դիտումներ: 5196 | Տեգեր: առողջ սնունդ, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика