menu
person

Հյուրասենյակի դիզայնի մասին

 


 

   forwoman.am

Հյուրասենյակի կահույքն առաջին հերթին պետք է հարմարավետ լինի, քանի որ հենց այստեղ են տանտերերն ու հյուրերը շփվում, զվարճանում ու հանգստանում: Դասական հյուրասենյակում պետք է բազմոց լինի, բազկաթոռներ, սեղան, դարակներ, աուդիո/վիդեո տեխնիկա: Հաճախ հյուրասենյակի կենտրոնում մեծ հեռուստացույց է դրվում, իսկ եթե տանտերերը հեռուստացույց դիտելու սիրահար չեն, ապա հյուրասենյակը կարելի է դասավորել որպես հանգստի ու միմյանց հետ շփվելու սենյակ: Այս դեպքում սենյակի կենտրոնում կարելի է մեծ սեղան դնել:

Ըստ հայեցողության՝ կարելի է նաև ազատ թողնել սենյակի կենտրոնը, իսկ պատին փակցված դարակները գրքերով ու ամսագրերով գեղեցիկ կնայվեն: Այսպիսի հյուրասենյակում փափուկ կահույք է անհրաժեշտ, որը կարող է լինել կաշեպատ կամ սովորական: Շատ նորաձև են անկյուն-բազմոցները: Առաջին հերթին դրանք լցնում են դատարկ անկյունները, իսկ երկրորդ՝ շատ տարածք չեն զբաղեցնում:

Բացի այդ՝ դրանք հաճախ կարող են լինել բացովի և ծառայել նաև որպես մահճակալ: Հյուրասենյակը տան կամ բնակարանի այն մասն է, որը նախատեսված է հանգստի համար: Եվ հենց տանտերերը պետք է որոշեն, թե ինչպես պետք է այն դասավորված լինի. որպես աշխարհիկ սրահ, տեսասրահ կամ պարզապես զրուցելու համար հարմարավետ վայր: 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/8b36abdff210-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (17.05.13) | Հեղինակ: forwoman.am W
Դիտումներ: 8415 | Տեգեր: Տան կահավորում, ինտերիեր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика