menu
person

Հնարավո՞ր է առանց կանխավճարի բնակարանի շահառու դառնալ. պարզվում է՝ այո. ԵՂԻՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ

 


 

   Armlur.am

Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշմամբ հաստատված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի,  հիփոթեքային վարկը տրամադրվում է առնվազն 10 տարի մարման ժամկետով, 10.5-11 տոկոսով, որից 2 տոկոսը սուբսիդավորում է պետությունը (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է 8,5-9 տոկոս, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը սուբսիդավորում է 4 տոկոսը (այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կլինի 5-7 տոկոս):  Ըստ էության, վերոնշյալ նպատակային ծրագիրը հասանելի չէ երիտասարդության լայն շերտերին, որի պատճառներից են նրա չափորոշիչները, հատկապես կանխավճարի չափը:

Պետական նպատակային ծրագրում ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների ներգրավումն իրականացվելու է երիտասարդ ընտանիքի կողմից վարկ ստանալու համար անհրաժեշտ և բնակարանի առավելագույն արժեքի` 10-30 տոկոսը կազմող կանխավճարը ոչ որպես պարտադիր պայման դիտարկելու ճանապարհով: Այսպես, բնակարանի առավելագույն արժեքը կազմում է 16 մլն. դրամ, որից երիտասարդ ընտանիքը պարտավոր է վճարել 10-30 տոկոսը, այսինքն 1,6 – 4,8 մլն. դրամ: Կանխավճարը պետական նպատակային ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ պայման չդիտարկելը էապես կմեծացնի դրանց մասնակցել ցանկացող ընտանիքների թվաքանակը:

Բնակարանով ապահովման ծրագրով ձեռք բերվող բնակարանի առավելագույն արժեքը կազմում է 10 մլն. դրամ: Բնակարանի կարիք ունեցող անձանց, ձեռք բերվող բնակարանների և դրանց գտնվելու վայրերի որոշարկման չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` առաջնահերթությունը տալով`

երեխաներ ունեցող ընտանիքներին,

զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքներին (ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվառված և բնակարանային պայմանների բարելավման նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն չստացած),

նոր կառուցված բնակարաններին,

սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերին:


Պետական նպատակային ծրագրում ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների ընդգրկումից բացի, կարևորվում է նաև արդեն շահառու դարձած երիտասարդ ընտանիքների վերարտադրողական նպատակադրումների խրախուսումը:  Ուստի, պետական նպատակային ծրագրի ժողովրդագրական ազդեցության հետագա մեծացման նպատակով շահառու դարձած երիտասարդ ընտանիքին երրորդ կամ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում աջակցել բնակարանային վարկի մայր գումարի և տոկոսադրույքների մարման համար` յուրաքանչյուր ընտանիքի մեկ անգամ, 1 մլն. դրամի չափով:


2016, մարտ




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (28.04.17) | Հեղինակ: Armlur.am W
Դիտումներ: 864 | Տեգեր: ԵՂԻՐ, շահառու, Պարզվում, կանխավճարի, Հնարավո՞ր, այո., Առանց, բնակարանի, դառնալ., Է՝ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика