menu
person

Hewlett-Packard ընկերության գլխավոր տնօրեն Մեգ Ուիթմենի բիզնեսավարման կանոնները

 


 

   forbes.ru

Hewlett-Packard սարքային ապահովում արտադրող ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Մեգ Ուիթմենը 1998-2007թթ. ղեկավարել է համացանցային eBay աճուրդը։ Նրա ղեկավարությամբ 30 աշխատակիցներով ստարտափը վերածվում է ավելի քան 8 մլրդ շրջանառություն ունեցող ընկերության։ 2011-ից սկսած նա փորձում է Hewlett-Packard ընկերությանը դուրս բերել ձգձգվող ճգնաժամից։

 

Ուիթմենը 2010 թվականին մասնակցել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նահանգապետի ընտրություններին, սակայն պարտվել Դեմոկրատական կուսակցությունից Ջերի Բրաունին։ Ուիթմենի անձնական կարողությունը գնահատվում է 1.9 մլրդ դոլար։ Նա ընդգրկված է ամենաազդեցիկ կանանց 20- յակում՝ ըստ Forbes ամսագրի։

Hewlett-Packard ընկերության գլխավոր տնօրենը խոսել է բարության, eBay-ի հաջողության, քաղաքականության և դիետայի մասին, որոնք ներկայացնում է forbes.ru-ն։

1. Եթե կարծում եք, թե մարդիկ հիմնականում բարի են, ապա կոնֆլիկտային իրավիճակում դուք հիմնվում եք նրա վրա, որ բախվել եք թյուրիմացության, որը, հավանաբար, կարող եք հաղթահարել, և չեք կարծում, որ պետք է անցնել սպառնալիքների և վիրավորանքների։ Հարգանք ցուցաբերելով՝ դուք դառնում եք գործընկերներ, որոնք միասին լուծումներ են փնտրում։

2. eBay-ի հիմնական հաջողությունը eBay-ին և միմյանց վստահելու մեր հասարակության պատրաստակամությունն էր։

3. Ես նախընտրում եմ հավատալ, որ իրատեսական հայացքն իրերին անհրաժեշտ է, սակայն ցինիզմը և բացասական վերաբերմունքը կործանարար են։ Հավատում եմ, որ ոգեշնչված մարդիկ կարող են փոփոխել աշխարհը։ Եթե eBay-ի, Netf lix-ի և այլ համացանցային ընկերությունների հիմնադիրները թերահավատորեն գնահատեին մարդկային բնույթը և տառապեին կասկածելիությամբ, ապա նրանք երբեք չէին հիմնի իրենց ձեռնարկությունները։

4. Անգործության գինն ավելի բարձր է, քան սխալինը։ Արդյունավետ առաջնորդ լինելու համար պարտադիր չէ կատարյալ լինել, սակայն պետք չէ լինել ամաչկոտ։

5. Բյուրոկրատիայի զարգացմանը զուգահեռ շերտավորվում են ղեկավարների նոր մակարդակներ, որոնք միշտ վախենում են ասել «այո»։ Որպես առաջնորդ՝ դուք պետք է պայքարեք այդ մտածելակերպի դեմ օրական 24 ժամ։ Դուք պետք է ստեղծեք այնպիսի մշակույթ, որում «այո»-ն արտաբերվում է առանց վախենալու։

6. Եթե յուրաքանչյուր թիմի տալ անսահմանափակ ժամանակ կամ միջոցներ որևէ հանձնարարություն կատարելու համար, ապա դա հազվադեպ ցանկալի արդյունքներ կտա։ Սահմանափակումները ստիպում են մեզ կենտրոնանալ։

7. Երբ մենք սպասում ենք՝ փորձելով կանխատեսել բոլոր խնդիրները նախապես, դանդաղելու արժեքը կարող է չափազանց բարձր լինել։ Մենք ավելի արագ կսովորենք, երբ փորձենք գործել։

8. Ամենակարևորը՝ տեխնոլոգիաներն օգտագործել ոչ միայն ծախսերը նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու համար, այլև գաղափարներն ու մարդկանց լավագույն հատկություններն օգտագործելու նպատակով։

9. Ես շատ ֆինանսական հաշվետվություններ եմ տեսել։ Չնայած թողարկել եմ շատ տարբեր բիզնես ուղղություններ և բրենդներ, ես ոչ մի երիտասարդ ձեռնարկությունում երբեք չեմ տեսել նման բարձր ցուցանիշներ, ինչպիսին ցուցադրել է eBay-ը։

10. Աշխատեք լավագույն մարդկանց հետ, լավագույն ընկերությունում, որը կարող եք գտնել։ Իսկ ինչ վերաբերվում է աշխատավարձին, ապա մի շփոթեք «դոլարն» «արժեքների» հետ։ Հիշեք, թե որքան կարևոր է ստանալ փորձ և սովորել լավագույններից։

11. Երբ զբաղվում ես քաղաքականությամբ, միշտ կարելի է գտնել ընդունելի և սպասելի պատասխաններ բոլոր լրագրողների հարցերի համար։ Եթե բիզնեսում մենք նման կերպ պատասխանեինք աշխատակիցների կամ բաժնետերերի հարցերին, մեզ վաղուց կհեռացնեին։

12. eBay-ը ղեկավարելն ավելի հետաքրքիր էր, քան նահանգային ընտրություններին մասնակցելը։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/1e56d1320d95-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (22.05.13) | Հեղինակ: forbes.ru W
Դիտումներ: 1566 | Տեգեր: Աշխատող խորհուրդներ, Հաջողության գաղտնիքներ, կարիերա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика