menu
person

Ի՞նչ անել եթե ձեր բջջային հեռախոսը ջուրն է ընկել

 


 

   

 

 
Դուք պատահմամբ ձեր նոր հեռախոսը գցել եք ջուրը: Ինչ կարելի է անել:
 
Նախ և առաջ  եթե նման իրավիճակում եք հայտնվել, իսկույն հեռախոսը ջրից հանելուց հետո հանեք մարտկոցը (ակումուլյատորը): Մի փորձեք կոճակին սեղմելով անջատել այն: Խոնավությունը մտնելով սարքավորումների մեջ կարճ միացում է առաջացնում, ինչն էլ կարող է սարքավորումների փչանալու պատճառ դառնալ: Իսկ սարքավորումներում հոսանքի բացակայությունը բացառում է նրանց մեջ կարճ միացման հնարավորությունը:
Երաշխիքային սպասարկման համար դիմելն անիմաստ է:  Պետք է փորձել այն ինքնուրույն վերականգնել:
 
Պարզեք ձեր հեռախոսի մոդելը, օրինակ Nokia N8,  yutube կայքում փնտրեք "disassemblը Nokia N8″ անպայման կգտնեք: Մենք գտանք այս վիդեոն որտեղ մանրամասն ցուցադրվում է Nokia N8 մոդելի հեռախոսի քանդման գարծընթացը:
 
Եթե ձեզ հաջողվեց քանդել հեռախոսը ապա առանձնացրեք հիմնական տպասալը (պլատան) և ընկզմեք այն իզոպրոպանոլով (իզոպրոպանոլային սպիրտ կարող եք ձեռք բերել ցանկացած դեղատնից) լցված ամանի մեջ: Այդ լուծույթի մեջ տպասալը պետք է մնա 1 օր: Սպիրտը մտնում է բոլոր այն անցքերը որտեղ հնարավոր է ջուր մնացած լինի և լուծվում է ջրի հետ: Այնուհետև սպիրտի գոլոշիացումից հետո խոնավության հետք անգամ չի մնում: Սպիրտից հանելուց հետո տպասալը խորհուրդ է տրվում դնել, որևէ բաց և տաք տեղ: 2 օր անց հեռախոսը կարող եք հավաքել և փորձել միացնել: Հիմնականում եթե վնասված մասեր չեն լինում հեռախոսը սկսում է նորմալ աշխատել:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (14.02.11)
Դիտումներ: 5675 | Տեգեր: օգտակար խորհուրդներ կենցաղի համար, բջջային հեռախոսներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *