menu
person

Հայտնի իրերի 7 գաղտնիք, որոնց մասին դու նույնիսկ չէիր կասկածում

 


 

   Entertrain.1in.am

Տրամվայի հոսանքընդունիչ

Հաստատ տեսել ես այս առարկան, այն կայծ է արձակում կապերի հատման տեղերում: Կապի հաղորդալարին նայելով՝ կարելի է նկատել, որ այն դրված է հազիվ նկատելի զիգզագով: Սա արված է, որպեսզի հպման գիծը մշտապես խառնվի և հոսանքընդունիչը հավասարաչափ անցնի ամբողջ մակերևույթով, ոչ թե միայն մի կետով:


Սրտի թագավորի գաղտնիքը

Սրտի թագավորի ֆրանսիական պատկերը բավական տարօրինակ է. այն կարծես թուրը մտցնում է իր գլխի մեջ: Սրա հետ կապված մի քանի վարկած կա: Սկզբում մտածում էին, որ դա կացին է եղել, որը պատճենահանման ժամանակ այսպիսի ձև է ստացել: Հետո կարծում էին, որ դա Կառլ VII-ն է, որը խելագարվել է և իրեն սպանել սրով: Նաև մտածումա էին, որ դա Այաքսն է՝ սիրահարված սրտերի լեդիին՝ Ելենային: Ինչպես հայտնի է՝ նա նետվել է թրի վրա, որովհետև սիրելին իրեն բաժին չի հասել:


Մեծ Բրիտանիայի վահանը

Բրիտանական 1, 2, 5, 10, 20, 50 անվանական արժեքով պենսերը որոշակի կերպ դասավորելու դեպքում կստացվի Մեծ Բրիտանիայի զինանշանը:


Բաց տարա պիտակի վրա

Սա РАО (period after opening)-ի՝ բացելուց հետո շրջանի խորհրդանշանն է: Սովորաբար այսպիսի խորհրդանշան կարելի է տեսնել կոսմետիկայի պիտակների վրա, այն ցույց է տալիս, թե ապրանքը քանի ամիս կարելի է պահել բաց վիճակում:


Ազատության արձանի թագը

Հավանաբար չգիտես՝ ինչու Ազատության արձանի թագը 7 փուշ ունի: Դրանք խորհրդանշում են 7 երկրամասերը և 7 ծովերը, որոնցով պետք է անցնի ամերիկյան ազատությունը: Ի դեպ, ամեն փուշն ուղիղ 100 կգ է կշռում:


Ինչո՞ւ են գրքերի մեջ դատարկ էջեր լինում

Այդ դատարկ էջերի վրա, որոնք լինում են գրքի վերջում, նաև գրված է լինում «նշումների համար»: Բանն այն է, որ գրքերը տպագրվում են թղթի հսկայական էջերի վրա, որոնք հետո կտրվում են էջերի: Եթե տեքստն ավելի քիչ է, քան պետք է 1 թերթի համար, մնում են «դատարկ նշումներ»:


Ատամի բազմագույն մածուկ

Եթե կարծում ես, որ ամեն գույնը տարբեր բաղադրություն ունի, ճիշտ ես: Սպիտակ գույնը պարունակում է բաղադրիչներ, որոնք վերացնում են փառը և սպիտակեցնում են, կապույտի կամ կանաչի մեջ՝ բաղադրիչներ, որոնք թարմացնում են և ոչնչացնում են բակտերիաները, կարմիրի մեջ՝ ամրացնող և լնդերը պաշտպանող բաղադրիչներ:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (12.06.17) | Հեղինակ: Entertrain.1in.am W
Դիտումներ: 998 | Տեգեր: որոնց, իրերի, մասին, կասկածում, ՀԱՅՏՆԻ, գաղտնիք, նույնիսկ, Դու, չէիր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика