menu
person

Հայաստանից Վրաստան մուտք գործելու նոր կանոններ

 


 

   

Հայաստանի քաղաքացիները, որոնք մտադիր են Վրաստան մեկնել իրենց չպատկանող ավտոմեքենաներով, պետք է անպայման ունենան մեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը։

Այդ տեղեկատվությունը Sputnik Արմենիայի թղթակցին հաստատեցին Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնից։ Սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր բուռն բանավեճեր են ընթանում վարորդների շարքերում։ Ոմանք ասում են, որ իրենց թողել են առանց լիազորագրի, մյուսները նշում են, որ իրենցից փաստաթուղթ են պահանջել։

, — հաղորդեցին բաժնից։ Պարզվեց, որ Վրաստանում ուրիշի ավտոմեքենան առանց համապատասխան լիազորագրի վարելն օրենքի խախտում է, ուստի հուլիսի 1-ից Վրաստանը արգելք է սահմանել ուրիշի մեքենան առանց համապատասխան փաստաթղթի վարելու վրա ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաև օտարերկրացիների համար։

Հիշեցնենք, որ օտար պետությունում գրանցված, Վրաստանում երթևեկող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին օրենքն ուժի մեջ է մտել մարտի 1-ից։

Վարորդներն ապահովագրություն են ձեռք բերում կամ Հայաստանի ապահովագրական ընկերություններում կամ հսկիչ անցակետում։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (27.06.18)
Դիտումներ: 382 | Տեգեր: մուտք, գործելու, կանոններ, վրաստան, Հայաստանից, Նոր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *