menu
person

Եթե ուզում եք հարթեցնել ձեր որովայնը, պետք է իմանաք ՍՆՆԴԱԿԱՐԳԻ մասին հետևյալը...

 


 

   

Որովայնի շրջանում ճարպի կուտակմանը նպաստում են նստակյաց կյանքը, սխալ ու ոչ առողջ սնունդը: Այս բոլոր գործոնները հանգեցնում են նյութափոխանակության խանգարման,- գրում է Aysor.am-ը:
 

Գեղեցիկ կազմվածք ունենալու համար հարկավոր է հետևել առաջարկվող դիետային: Բացի այդ՝ որովայնի մկանները մարզող վարժություններ կատարել: Յուրաքանչյուր օր պետք է 5 րոպե օղակ պտտեցնել, այնուհետև մեկ րոպե պարանով ցատկել և կրկին երկու րոպե օղակ պտտեցնել:
 

Շաբաթը երեք անգամից ոչ պակաս պետք է որովայնի մկանների ձգումներ կատարել: Զուգահեռաբար պետք է մարզել նաև մարմնի մյուս մկանները, այլապես չի ստացվի այն ինչին դուք ձգտում էիք:
 

Եթե սնվում եք բանջարեղեններով ու մրգերով, սակայն որովայնը այդպես էլ հարթ չի դառնում, ապա պատճառը «ինսունիլային որովայնն է»:
 

Երբ ճաշելուց առաջ և հետո քաղցր մրգեր եք ուտում, արյան մեջ ավելանում է ինսուլինի քանակը, ինչը որովայնի, ազդրերի և մարմնի այլ հատվածներում ճարպի կուտակման պատճառ է դառնում:
 

Ճարպի կուտակման պատճառներից մեկն էլ սթրեսն է, որին ենթարկվում է օրգանիզմը ոչ բալանսավորված դիետաների ժամանակ: Ավելի լավ է ուտել 2-3 բաժին միրգ միանգամից, քան 3-4 ժամը մեկ ուտել մեկ միրգ:
 

Հիմա ճիշտ սննդակարգի մասին: Նախ և առաջ սնվեք հատուկ ռեժիմով՝ կերեք քիչ-քիչ ու հաճախ:
 

Ճաշացանկում պետք է պարտադիր լինի սպիտակուց, օրինակ՝ կաթնաշոռի կամ հավի կրծքամսի տեսքով: 
Օրական երկու անգամ կերեք մրգեր ու բանջարեղեն:
 

Այսպիսով՝ ինչպես երևում է վերոնշյալից, հարթ որովայն ունենալու համար պետք է նախ և առաջ ոչ թե սահմանափակել ձեր ճաշացանկն այլ՝ ուղղակի սնվել ճիշտ մթերքներով ու ճիշտ ժամերին, ինչպես նաև կատարել հատուկ ֆիզիկական վարժություններ: 
 










Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (07.02.17)
Դիտումներ: 2853 | Տեգեր: որովայնը, Եթե, մասին, հարթեցնել, Ուզում, Ձեր, եք, պետք, ՍՆՆԴԱԿԱՐԳԻ, իմանաք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика