menu
person

Հարմարավետ բնակարանը կապահովի դրական էներգետիկա

 


 

   

Շատերը գիտեն, որ ֆեն-շույն օգնում Է օգտագործել իր տան բարենպաստ էներգիաները հարստության, սիրո ու առողջության հասնելու համար: Բայց ոչ բոլորին Է հայտնի, որ այդ մեթոդիկայի օգնությամբ կարելի է ճանաչել նաև նեգատիվները, կործանարար Էներգիաները, որոնք, ի դեպ, նույնպես գոյություն ունեն ցանկացած բնակարանում:
 
Հարմարավետ բնակարանը կապահովի դրական էներգետիկա

Ահա մի քանի գործոն, որոնց առկայությունը բնակարանի կողքին, ըստ ֆեն-շույի, չի կարելի թույլ տալ:

Բնակարանի կողքը գտնվող աղբատարը նրա բնակիչերին բերում Է շատ ուժեղ բացասական Էներգիա, ինչի հետևանքով ընտանիքին կարող են բառացիորեն հետապնդել անախորժություններ: Ի՞նչ անել: Աղբատարը կլոր հայելիներով պատեք և ինչ-որ տեղ, ոչ մոտակայքում «քամու երաժշտություն» կախեք հինգ սնամեջ խողավակներով: Այն կցրի նեգատիվը, իսկ հայելիները կանդրադարձեն այն ձեր տնից:

Վերելակի հորանը, որը դուրս Է գալիս ուղիղ բնակարանի դիմաց, ստեղծում Է դեստրուկտիվ հոսք, որը ձեր տնից հանում Է բարերար էներգիան: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ Է Բագուա հայելի, որը կարելի Է գնել ֆեն-շույի թալիսմաններ վաճառող խանութներից: Կախեք այն մուտքի դռան վրա այնպես, որ այն ուղղված լինի վերելակի կողմը: Այսպիսով, դուք կկասեցնեք բնակարանից կենսական էներգիայի արտահոսքը:

Եթե դիմացը գտնվում Է «անբարենպաստ» բնակիչներով՝ հարբեցողներով, թմրամոլներով կամ կռվարարներով բնակարան, դա նույնպես բացասաբար Է անդրադառնում ծեր տան էներգիաների վրա: Ձեր դռանը կախեք մի քանի կլոր հայելիներ՝ դրանք ուղղելով «վատ» հարևանների բնակարանի կողմը: Հաշվի առեք, որ դրանք պետք Է լինեն սովորական հայելիներ:
Եվ այսպես, բնակարանից դուրս գտնվող անբարենպաստ գործոններից մենք գլուխ հանեցինք: Հիմա եկեք նայենք բնակարանի ներսում և տեսնենք, թե անմիջականորեն մեր տանն ի՞նչ է վտանգ ներկայացնում բարեկեցության համար:
Ննջարանի դուռը բացվում Է զուգարանի կողմը

Զուգարանի դիմաց գտնվող ննջարանի դիրքը կարող Է խիստ բացասաբար անդրադառնալ ամուսնու (կնոջ) հետ հարաբերությունների վրա: Եթե ննջարանը հնարավոր չէ տեղափոխել մեկ այլ սենյակ, հոգ տարեք գոնե այն մասին, որպեսզի մահճակալից զուգարանի դուռը չերևա:

Այլ մարդկանց պատկանող իրեր

Ուրիշի իրերը կարող են պահել իրենց մեջ բացասական էներգիա, ուստի ֆեն-շույի վարպետները համառորեն խորհուրդ են տալիս տանը չպահել ուրիշի իրեր և չվարձել տանտերերի կահույքով և ունեցվածքով բնակարան:
Ի դեպ, քանի որ խոսք բացվեց ուրիշի իրերի մասին, անհրաժեշտ է մի քանի խոսք ասել սեքոնդ-հենդից հագուստների մասին: Ըստ ֆեն-շույի՝ շատ վնասակար է հագած իր ձեռք բերելը: Ձեզ կարող է փոխանցվել նախկին տերերի նեգատիվ էներգիան: Եթե ձեր հանդերձապահարանում այնուամենայնիվ հայտնվել է ուրիշ մարդկանց պատկանող հագուստ, էներգետիկ մաքրում կատարեք, հագուստը լվացեք ավելացնելով երկու ճաշի գդալ կերակրի կամ ծովի աղ, ապա ծխեք անուշաբույր ձողիկներ, և մի քանի անգամ դրանք տարեք-բերեք հագուստի վրայով, որպեսզի այն ներծծվի անուշաբույր ծխով:

Կոտրված ափսե, փչացած առարկաներ

Պետք է նշել, որ ընդհանրապես կոտրված և անպիտան դարձած իրերը դառնում են դեստրուկտիվ էներգիայի աղբյուր: Այնպես որ, կամ առանց ափսոսանքի դեն նետեք, կամ նորոգեք և բերեք հարկ եղած տեսքի:

Ջրային մահճակալ

Ջրի ներքնակների նորաձևությունը ֆեն-շույի կանոնների լուրջ խախտում է: Այն մահճակալը, որի վրա դուք քնում եք և ուժ հավաքում, պետք է լինի հուսալի ու կայուն: Ալիքների վրա ճոճվելը հանգեցնում է անկայունության և դրամական կորուստների:
Ի դեպ, ննջարանից պետք է ընդհանրապես հավաքել այն ամենը, ինչ կապված է ջրի հետ, ասում է ֆեն-շույի ուսմունքը: Այլապես կարող են սկսվել առողջության, սիրային հարաբերությունների կամ, դարձյալ, փողերի հետ կապված խնդիրներ:

Հեռուստացույցը ննջարանում կամ խոհանոցում

Ֆեն-շույի տեսանկյունից ննջարանում հեռուստացույցը միմյանց նկատմամբ ամուսինների սառչելու պատճառ է: Եթե չեք ուզում այն հանել, ապա գոնե գիշերը էկրանը փակեք ծածկոցով կամ սրբիչով: Նաև պարտադիր է այն անջատել ցանցից ցանկալի է քնելուց երկու ժամ առաջ, և դրանից հետո սենյակն օդափոխել:
Խոհանոցում գտնվող հեռուստացույցը կարող է ձեզ ոչ պակաս վնաս բերել: Բանն այն է, որ դուք խոհանոցում ուտում եք: Իսկ սնունդը շատ ընկալունակ է ցանկացած էներգիաների նկատմամբ, մթերքները կուտակում են դրանք: Ուստի ընթրիքի ժամանակ դուք միաժամանակ կուտակում եք նաև հսկայական քանակությամբ բացասական ճառագայթներ: Սրան է վերաբերում նաև սնունդ ընդունելը չհամատեղել հեռուստացույց դիտելու հետ:

Մահճակալի մոտ դրված բջջային հեռախոս

Քնել պառկելուց առաջ բազմաթիվ մարդիկ բջջային հեռախոսը դնում են մահճակալի կողքին գտնվող փոքրիկ պահարանի վրա: Եթե դուք էլ այդպիսի սովորություն ունեք, ապա նախազգուշական միջոցներ ձեռնարկեք, բջջայինը պետք է գտնվի ձեր գլխավերևից մեկ մետրից ոչ մոտիկ, հեռախոսի անտենան շրջեք ձեր հակառակ կողմը:
Սի քանի խոսք էլ բջջային հեռախոսի մասին: Ոչ մի դեպքում այն պարանոցից մի կախեք: Անբարենպաստ ճառագայթումը բավական մեծ է անգամ այն դեպքում, երբ ապարատն անջատված է: Ուստի այն պահել այնպիսի կարևոր էներգետիկ կենտրոնում, ինչպիսին սիրտն է, չի կարելի: Ավելի լավ Է ընդհանրապես հեռախոսը մարմնի վրա չկրել: Պոտենցիալ վտանգի են ենթարկվում այն օրգանները, որոնք գտնվում են նրա Էներգետիկ ներգործության գոտում:

Թափթփված աշխատասեղան

Աշխատասեղանը, ըստ ֆեն-շույի, շատ կարևոր առարկա Է: Այն միշտ մաքուր և կոկիկ պահեք, և ձեզ համար անհամեմատ հեշտ կլինի բարձրանալ կարիերայի աստիճաններով, իսկ գործերում կուղեկցի հաջողությունը: Ինչ վերաբերում Է թղթերին, ի գիտություն ընդունեք մի ոչ պակաս կարևոր խորհուրդ. երբեք կարևոր փաստաթղթերը հատակին մի թափեք: Դա կարող Է իր հետ բերել անհաջողություն գործերում:

Աղբի դույլ

Աղբի դույլը Էներգետիկայի տեսանկյունից տան ամենալավ առարկան չէ: Իհարկե, առանց դրա յոլա գնալ ընդհանրապես անհնար է, բայց կարելի է նվազագույնի հասցնել վնասակար ազդեցությունը: Նախ աղբի դույլը անպայման պետք է փակ լինի կափարիչով: Երկրորդ՝ դույլին դրսից փակցրեք կարմիր ժապավեն կամ կարմիր մատնաներկով վրայով անցեք: Այդ ժամանակ նեգատիվը դրա սահմաններից դուրս չի տարածվի:

Բոլոր հիվանդությունները՝ շեմից դուրս
Եթե օգտագործեք ֆեն-շույի վարպետների պատվիրած կանոնները

Մեզնից շատերը գիտեն ֆեն-շույ հին չինական արվեստի մասին: Ու պատահական չէ, ու դրան են վերադառնում մարդիկ խելահեղ արագությունների և տեխնիկայի զարգացման դարում: Չէ՞ որ հաճախ մեծ հայտնագործությունների հետևում մենք հաճախ չենք նկատում, թե ինչպես են ամենասովորական իրերն ազդում մեր առողջության և տրամադրության վրա:

Առողջությունն սկսվում է կարգուկանոնից

Մեր բնակարանի յուրաքանչյուր սենյակ, անգամ ամենափոքրը, ըստ արևելյան փիլիսոփայության, ունի իր խորհրդանշական դերը: Ահա, օրինակ, խոհանոցը յուրաքանչյուր մարդու ենթագիտակցության մեջ կապված Է ընտանեկան օջախի ջերմության հետ, ու այդ կապը գոյություն ունի խոր հնադարից: Սակայն եթե խոհանոցում կարգուկանոն չկա, սառնարանը մշտապես դատարկ Է, և ոչ թե կարկանդակների, այլ ծխախոտի հոտ Է գալիս, մեզ թվում Է, թե կյանքում մենք մենակ ենք ու անհարմար Է: Համաձայնեք, որ այդպիսի տրամադրությունն ամենևին Էլ մեր առողջության օգտին չէ: Ուրեմն՝ եկեք սկզբում կարգուկանոն հաստատենք և պահպանենք գոնե մեր տանը: Այդժամ կյանքում անպայման ինչ-որ բան կփոխվի դեպի լավը և հիվանդությունները կսկսեն շրջանցել մեզ:

Խոհանոցը էներգիայի աղբյուր է

Իզուր չէ, որ խոհանոցը կոչում են տան սիրտ: Այստեղ մենք ուտում ենք, շփվում հարազատների հետ և էներգիայի պաշար հավաքում: Այն, թե դուք ինչպես եք հոգ տանում ձեր խոհանոցի մասին, կարող է պատմել սննդի, առողջության, առատության աղբյուրների նկատմամբ ձեր վերաբերմունքի մասին: Եթե խոհանոցը բարձիթողի վիճակում է, ապա առաջիկայում հազիվ թե ձեր տունը դառնա լիություն: Իսկ մաքրությունը, կոկիկ խոհանոցը տեղ կբացեն պաշտպանության ու հարմարավետության համար, որոնց կարիքը զգում է մեզնից յուրաքանչյուրը:
Եթե անգամ մենք կերակուր ենք պատրաստում ամեն օր, խոհանոցում կարգուկանոնը օգնում է մեզ և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական առումով: Այդպիսի խոհանոցում նույնիսկ ամենասովորական կերակուրը համեղ, սննդարար կլինի և մեծ ուժ կպարգևի:

Հյուրասենյակն ու ճաշասենյակը՝ աշխարհի հետ կապ

 
Հարմարավետ բնակարանը կապահովի դրական էներգետիկա

Դրանք այն սենյակներն են, որտեղ դուք հավաքվում եք ձեզ հարազատ մարդկանց ընտանիքի, ընկերների հետ: Այստեղ դուք, անգամ տանը գտնվելով, առնչվում եք շրջապատող աշխարհի հետ, եթե անգամ մենակ հեռուստացույց եք դիտում կամ կարդում եք: Ուշադիր նայեք հյուրասենյակին և ճաշասենյակին, և նրանք կպատմեն շրջապատի մարդկանց հետ ձեր հարաբերությունների մասին: Եթե այդ սենյակները գեղեցիկ են, հաճելի, մաքուր, նրանք կարծես մշտապես հյուրերի են սպասում: Ու իրոք, ազգականները, ընկերներն ու հարևանները հաճախ են ձեզ հյուր գալիս, որովհետև դուք բաց եք աշխարհի առաջ և ապրում եք նրա հետ ներդաշնակ:
Իսկ եթե այդ տարածքը նման է մեկուսացված որջի, որտեղ նույնիսկ դուք ոչինչ չեք կարողանում գտնել, ապա, հնարավոր է, դուք թաքնվում եք մյուսներից՝ թաքնվելով աղբի կույտերի հետևում: Կամ, ընդհակառակը ձեզ ի ցույց եք դնում թանկարժեք, բայց ոչ մեկին ոչ պիտանի իրերի մեջ: Այդ դեպքում հազիվ թե դեպի ձեզ ձգվեն մարդիկ, իսկ մենակ դժվար է առողջ ու երջանիկ լինել:

Ննջարան՝ մարմնի ու հոգու նորացում

Չափահաս մարդկանց ննջարանը քնելու և ինտիմ հարաբերություններ տեղ է, ու դրանք կապված են մարդու հոգեկան ու ֆիզիկական նորացման հետ Ննջարանում կարգուկանոնը մեզ դրա համար նոր ուժեր, եռանդ է տալիս: Եթե դուք ձեզ շարունակ սարսափելի հոգնած եք զգում, կարգուկանոն հաստատեք այդ ամենաինտիմ տարածքում: Հնարավորության դեպքում աշխատեք երբեմն ննջարանում փոխել կահույքը կամ գոնե անկողնային սպիտակեղենը: Այդ դեպքում դուք անպայման կկարողանաք շրջանցել սթրեսը, կուշտ քնել, թուլանալ և մտերիմների հետ հարաբերությունները կարգավորել:

Նախասրահը գլխավոր զարկերակն է

Միջանցքը ձեր տան զարկերակն է, որով էներգիան հոսում է ամեն անկյուն: Միջանցքում կարգուկանոնը շատ կարևոր է թե՛ ձեր տան և թե՛ ձեր կյանքի տարբեր մասերի փոխազդեցության համար:
Նայեք ձեր նախասրահին, արդյոք այն լա՞վ է լուսավորած, հե՞շտ է նրանով անցնել, արդյոք չկան այնպիսի առարկաներ, որոնց վրա դուք շարունակ սայթաքում եք կամ՝ չափազանց խոշոր կահույք:
Եթե դժվարություններ եք զգում աշխատանքի և ընտանիքի, ձեր ու մյուս մարդկանց միջև փոխшqդեgnւթյшն մեջ, հավանաբար, ժամանակն է կարգուկանոն հաստատել միջանցքում: Չէ՞ որ այնտեղ անկարգությունը նման է ճանապարհային «խցանման»:

Լոգասենյակ՝ նոր օրվան ընդառաջ

Լվացվելը և մարմնի խնամքը թե՛ հին և թե՛ ժամանակակից կրոնական ծիսակատարությունների նախնական ծեսն է: Առօրյա կյանքում էլ մենք առավոտյան օգտագործում ենք լոգասենյակի տարածությունը աշխարհի հետ շփմանը նախապատրաստվելու, իսկ երեկոյան քնելու համար: Այս ամենը նույնպես կարևոր ծիսակատարություններ են:
Լավ բարեկարգված, իսկ գլխավորը մաքուր լոգասենյակը կարող է երիտասարդացման և իր մասին հոգ տանելու մասին խաղաղ, անխռով վայր լինել: Հոտավետ օճառը, գեղեցիկ փափուկ սրբիչները և անգամ վառվող մոմերը այս ամենը կարող է իր տեղը գտնել լոգասենյակում: Իսկ այնտեղ անկարգությունը վկայում է ցածր ինքնագահատականի, իր նկատմամբ ուշադրության պակասի մասին:
Գեղեցկացրեք ձեր լոգասենյակը, կարգուկանոն հաստատեք և վերածեք այն տեղի, որը ձեզ կօգնի պատրաստվելու ձեր կյանքի յուրաքանչյուր օրվա ուրախ դիմավորմանը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol26/fenshuytany.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (12.09.14) W
Դիտումներ: 3250 | Տեգեր: ինտերիեր, օգտակար խորհուրդներ կենցաղի համար | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика