menu
person

Համացանցում գրելու քաղաքակրթության կանոնները

 


 

   Artgeo

Իրական կյանքում մենք հարգում ենք միմյանց հասարակական վայրերում բարձր չխոսելով, չկեղտոտելով, անպատշաճ ու ոչ հարիր հագուստով դուրս չգալով և այլ ձևերով։
Ինտերնետն ու տարբեր բլոգները, ֆորումները, մեկնաբանությունները նույնպես հասարակություն են ներկայացնում, և այստեղ էլ կան որոշակի նորմեր ու վարքի կանոններ, որոնք պարտադիր են բոլորի համար, ովքեր ցանկանում են շփվել վիրտուալ աշխարհում: Իհարկե, վիրտուալ էթիկան ավելի մեղմ է, քան իրական կյանքում, սակայն...

1. Ֆորումներում ընդունված է խոսել «դու»-ով, սակայն եթե խոսակիցը մի փոքր հին հայացքների տեր մարդ է և դիմում է «Դուք»-ով, ապա պետք չէ նրան «դու»-ով դիմել, նա կարող է դա ընդունել որպես վիրավորանք:

2. Խստիվ արգելվում է սմայլերի չարաշահումը: Ոչ ոք չի ասում մոռացեք դրանց մասին ընդհանրապես, սակայն ամեն բառից հետո սմայլի օգտագործումը, ներեցեք, բայց լամերություն է և կատարյալ հիմարություն: Լրիվ նորմալ ու բավարար է մաքսիմում մեկ սմայլ/երկու նախադասություն հարաբերությունը:

3. Չի՛ կարելի ամբողջ գրառումը կատարել ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ, չի կարելի չարաշահել տառերի չափսերի մեծացումը: Դա ընկալվում է որպես գոռոց իրական կյանքում: Չեմ կարծում, որ որևէ մեկիդ դուր գար, որ խոսակիցը գոռալով խոսեր հետը:

4. Անկուլտուրականություն են նաև խայտաբղետ և գունավոր գրառումները: Դրանք դժվառընթեռնելի են ու աչք ցավացնող: Դրանով դուք չեք ընդգծում ձեր յուրահատուկ լինելը: Դա մյուսների նյարդերին ազդելու լավագույն տարբերակներից է:

5. Եղեք մի փոքր ավելի համեստ: Մի խցկվեք այն թեմաների մեջ, որոնց քննարկման առարկայի վերաբերյալ դուք ոչինչ չգիտեք կամ գիտեք շատ քիչ: Որոշ մարդիկ իրենց հիմարությունները այնպիսի խելացի դեմքով են ասում, որ պարզապես ապշում ես:

6. Անկուլտուրականություն է ամեն 30 վարկյանից մինչև 2 րոպեն մեկ անիմաստ անտեղի գրառումը: Դրանով դուք ընկնում եք քննարկման մասնակիցների աչքերից: Ձեր նկատմամբ հարգանքը նվազում է: Ձեր գրառումների նկատմամբ ավելի անտարբեր են դառնում:

7. Սիրուն չեն ֆորումներում անձնական երկխոսությունները: Ոչ ոքի չի հետաքրքում, թե դուք ինչ-որ մեկից երբ ու որտեղ եք որևէ բան վերցնելու կամ ոնց եք իրար ճանաչելու: Դրա համար գոյություն ունեն կապի այլ միջոցներ:

8. Գեղեցիկ չեն մեծ մեջբերումները: Բավական է մի քանի տող մեջբերել, հասկանալու համար թե որ գրառումն է մեջբերված:

9. Մի չարաշահեք կետադրական նշանները: ՄԵԿ կետը, հարցական նշանը, բացականչական նշանը կամ այլ որևէ նշան լիովին բավարար է էմոցիաները արտահայտելու համար: Հիշեցնեմ նաև, որ ստորակետը, միջակետը, վերջակետը, բազմակետը դրվում են հենց բառից հետո, և դրանցից հետո է տեղ բաց թողնվում.
Օրինակ.
Նախադասություն: Մեկ այլ նախադասություն:
Բառ, մեկ այլ բառ. Եվ այլն:

10. Առայժմ վերջին, բայց ամենակարևոր կետերից մեկը: Աշխատեք գրել ճիշտ: Աղավաղված ու սխալներով հայերենը ձեզ պատիվ չի բերի:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/a412afe00a86-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (02.07.13) | Հեղինակ: Artgeo W
Դիտումներ: 2068 | Տեգեր: Ուշագրավ գրառումներ բլոգոլորտից, OT ոլորտ, ինտերնետ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика