menu
person

Գեղեցկության վիտամիններ

 


 

   168.am

Վիտամիններն օգնում են կանանց լինել առողջ, մնալ երիտասարդ և գրավիչ: Բոլոր կանայք ցանկանում են մի բան` լինել առողջ, գեղեցիկ, ունենալ խնամված մաշկ և գեղեցիկ մազեր, սթրեսները հեշտությամբ հաղթահարել, կրիտիկական օրերը հանգիստ տանել, 40 տարեկանում երևալ 30 տարեկան: Այս ամենին հասնելու համար պետք է ջանք թափել: Անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ, լինել ֆիզիկապես ակտիվ, ճիշտ սնվել, որպեսզի օրգանիզմն ունենա անհրաժեշտ վիտամինների և միկրոէլեմենտների պաշարներ:
 

Վիտամիններ՝ մաշկի համար 
Սթրեսները, անքնությունը, արևի տակ երկար մնալը, կոսմետիկական միջոցները չարաշահելը կարող են վնասել մաշկը: Շատ վիտամիններ հանդես են գալիս որպես հակաօքսիդանտներ` վիտամիններ А, Е, С: Հակաօքսիդանտները մաշկը պաշտպանում են արտաքին աշխարհի վնասակար ազդեցությունից:


Վիտամիններ՝ առողջ մաշկի համար
Վիտամին А և բետա-կարոտին:Լավացնում են մաշկի արտաքին տեսքը, օգնում են կրճատելու մանր կնճիռների թիվը և պայքարում են մաշկի չորության դեմ:

  • Вխմբի վիտամիններ (В1, В2, В3, В6, В9, В10): Այս վիտամինները պատասխանատու են հարթ մաշկի համար և ակտիվ կերպով մասնակցում են նրա վերականգնման գործընթացներին: Այդ վիտամինների շնորհիվ է մաշկը ձեռք բերում առողջ գույն:
  • Վիտամին C-ն նպաստում է կոլագենի առաջացմանը, որն անհրաժեշտ է մաշկի առաձգականության համար: Այն կարգավորում է պիգմենտացիայի գործընթացը, արագացնում վերքերի և կապտուկների բուժումը:
  • ՎիտամինЕն օգնում է մաշկին պահպանել առաձգականությունը, կանխում է մանր կնճիռների առաջացումը:
  • РРև F վիտամիններ, որոնք խթանում են մաշկի պաշտպանական ֆունկցիան:
  • Վիտամին D-ն մասնակցում է մաշկի վերականգման գործընթացին:
  • Վիտամին N (биотин). այն կոչվում է գեղեցկության վիտամին:Այն պարունակում է ծծումբ, որն անհրաժեշտ է մաշկի, մազերի և եղունգների համար:

Վիտամիններ՝ մազերի համար
Գեղեցիկ մազերը յուրաքանչյուր կնոջ հարստությունն է: Առողջ մազերի համար անհրաժեշտ են՝

  • Վիտամին Аնապահովում է մազերի առողջ փայլը և պայքարում է մազաթափության դեմ: Այս վիտամինի պակասի դեպքում մազերը դառնում են դյուրաբեկ և չոր:
  • Վիտամին Сնլավացնում էմազանոթներում արյան շրջանառությունը, որի միջոցով էլ մազերի սոխուկներին է հասնում թթվածնով և սննդարար նյութերով հարուստ արյունը:
  • Вխմբի վիտամիններ (В2, В3, В6, В9, В10):  Այս խմբի վիտամինները տալիս են մազերին առողջ տեսք: Նրանք անհրաժեշտ են մազերի նորմալ աճի համար, կանոնավորւմ են մազերում պիգմենտների առկայությունը և պայքարում մազերի վաղ սպիտակեցման դեմ:
  • Վիտամին Еն օգնում է մազերին պահպանել  գեղեցկությունը, մասնկացում է մազի աճի գործընթացին:

Վիտամիններ՝ եղունգների համար  
Կանայք շատ են տխրում դյուրաբեկ և ոչ առողջ եղունգների առկայությունից: ԱՅդ խնդրի դեմ ձեզ կօգնի պայքարել վիտամիններ АСЕ, N ը:


Վիտամիններ՝ տարիքով կանանց համար  
50-ն անց կանանց համար շատ կարևոր է ունենալ ամուր իմունիտետ և դանդաղեցնել ծերացման գործընթացները: Այս նպատակին հասնելու համար կօգնեն Вխմբի վիտամինները(В3, В6, В9, В12) ինչպես նաև վիտամիններ D, E.

Որպեսզի տարիքի հետ օստեոպորոզից խուսափեք, ապա ապահովեք օրգանիզմը վիտամիններ K և Dի պաշարներով:


Հոգնածության դեմ պայքարող վիտամիններ
Երկարատև հոգնածության հիմնական պատճառը նյարդային համակարգի «հոգնածությունն» է, որն առաջանում է ոչ բավարար քնի պատճառով: Հոգնածությունը կուտակվում է, որի հետևանքով էլ նույնիսկ երկարատև հանգիստը չի կարող լիարժեքորեն վերականգնել օրգանիզմի ուժերը:

Մյուս պատճառներից է խթանիչ միջոցների չարաշահումը, վատ սովորությունները, ոչ ճիշտ սնվելը  և այլն: Նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար շատ կարևոր են В խմբի վիտամինները:

Կարգավորված սնունդը ապահովում է մեր օրգանիզմը անհրաժեշտ վիտամիններով:

Զանազան մրգերը և բանջարեղենները, շիլաները, կաթնամթերքները և մսամթերքները օրգանիզմում ապահովում են անհրաժեշտ սննդարար նյութերի առկայությունը: Խորհուրդ է տրվում վիտամինային կոմպլեքս ընունելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ:

Հիշեք, որ վիտամինների չարաշահումը կարող է վնասել առողջությունը : Ծայրահեղության մեջ ընկնել պետք չէ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (16.02.18) | Հեղինակ: 168.am W
Դիտումներ: 628 | Տեգեր: Գեղեցկության, Վիտամիններ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *