menu
person

Եթե երեխան վախենում է

 


 

   

7-8 տարեկանում երեխան կարող է վախենալ, որ չի արդարացնի իր ծնողների, ուսուցիչների սպասելիքները,  նա կարող է վախենալ իր հասակակիցների աչքում ծիծաղելի երևալուց:  Այսպիսի երևույթները կապված են կյանքի փորձի բացակայության և մանկական հոգեբանության թերզարգացման հետ: Այդ վախերի հաղթահարումը ծնողների գլխավոր խնդիրներից մեկն է:
Հանգիստ և ըմբռնող դիրք գրավեք, երեխայի հետ քննարկեք, թե ինչից է նա վախենում, խոսեք նրա զգացմունքների և վախի մասին:
Լավագույն թերապիան սեփական վախի մասին ավելի շատ խոսելն է, քանի որ իրավիճակի մասին խոսելով՝ մենք արդեն դրան այլ կերպ ենք սկսում նայել:
Ընդունեք, որ երեխայի զգացած վախը իրական է և մի փորձեք սեպը սեպով հանել:
Խնդրի մասին մի՛ լռեք,  եթե այն արդեն ծագել է: Եթե մասնագետի կարիք կա, դիմեք և որքան շուտ, այնքան լավ:
Վստահե՛ք երեխային և ինքներդ էլ նրա վախերից գլուխ մի թեքեք:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol21/c0fe42057384-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (01.07.13) W
Դիտումներ: 1309 | Տեգեր: ճիշտ դաստիարակել, փոքրիկ, երեխաների դաստիարակություն, բալիկներ, երեխաների հոգեբանություն, դաստիարակել, երեխաներ, մեքենաներ, ինչպես լինել լավ ծնող | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика