menu
person

Եթե ցանկանում եք երեխային օտար լեզու սովորեցնել

 


 

   Maria Sargsyan

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է այդքան կարևոր սովորել օտար լեզուներ վաղ տարիքից: Միգուցե այո, կամ միգուցե ոչ: Բայց արի ու տես, որ օտար լեզուներ սովորելը վաղ տարիքում դրական ազդեցություն ունի մայրենի լեզվի արտասանության վրա:

Նպաստում է հիշողության, մտածողության, պատկերացման զարգացմանը: Այն երեխաները, ովքեր վաղ տարիքից են սկսել սովորել օտար լեզուներ, ավելի հնարամիտ են, ակտիվ և շփվող:
Նպաստում է երեխայի նախնական պատրաստվածությանը դպրոցին:
Ընդլայնում է լեզվական և մշակութային աշխարհայացքը:
Նպաստում է պատասխանելու, իր տեսակետն արտահայտելու, ուրիշի խոսքի հիման վրա իր խոսքը կառուցելու, խոսակցին համաձայնվելու և նրան մերժելու ունակության ձևավորմանը:
Երեխայի միջից հանում է անծանոթ միջավայրում արտահայտվելու և շփվելու վախը:
Օգնում է ավելի կիրթ խոսել մայրենի լեզվով. հստակ և հակիրճ ձևակերպել միտքը, հոգալ, որպեսզի խոսքը լինի ավելի հասկանալի:
Եվ ի վերջո, թույլ է տալիս հետագայում ավելի բարձր դիրք զբաղեցնել հասարակության մեջ:

Եվ բոլորովին էլ պարտադիր չէ սպասել մինչև երեխան տիրապետի մայրենի լեզվին: Ծնողնե´ր, դուք կարող եք սկսել այդ գործընթացը նույնիսկ մինչև երեխայի լույս աշխարհ գալը:

Շատ ծնողներ ժամանակի սղության պատճառով ընտրում են ուսուցման, այսպես կոչված, «ձեռքի հետ» տարբերակը, չէ՞ որ նման մոտեցումն ունի իր դրական կողմերը:
Նախ` դուք կարող եք առանձին ժամանակ չտրամադրել երեխայի ուսուցմանը,
երկրորդ` երեխան միշտ ձեր կողքին է, այդպես դուք ավելի հանգիստ եք,
երրորդ` երեխան անմիջապես սովորում է կապել բառերը գործողություններին, եթե դուք մանրամասն բացատրեք, թե ինչով եք զբաղված տվյալ պահին:

Եթե ձեզ համար դժվար է կոտրել լեզվական պատնեշը կամ եթե ձեզ չեն գոհացնում օտար լեզվի ձեր գիտելիքները, սկսեք փոքրիկ բանաստեղծություններից կամ երգերից, փոքրիկին միշտ էլ հաճելի է լսել ձեր ձայնը:

 
Եթե ցանկանում եք երեխային օտար լեզու սովորեցնել

Բացի դրանից, անպայման օգտագործեք հիացմունքի, գովեստի, զարմանքի արտահայտություններ: Դա դուր կգա թե´ ձեզ, թե´ ձեր երեխային, և ձեր շփումն օտար լեզվով կդառնա ավելի բնական:
Որպես օրինակ, ստորև ներկայացնենք մի քանի գործածական բառեր անգլերենով (օտար լեզվի ընտրությունը թողնում ենք ձեզ):

Very good. – Շատ լավ է:
Well done. – Գերազանց է:
That’s nice. – Լավ է:
Good. – Ապրես: Լավ է:
Excellent. – Գերազանց է: Հոյակապ է:
Right. – Ճիշտ է:
Yes. Fine. – Այո´, լավ է:
Not really. – Ոչ այդքան:
Try again. – Կրկին փորձի´ր:
My Lord! Oh, my God! – Օ, Աստված իմ:

Փոքրիկներին դուր է գալիս նաև կատարել հրամաններ, որոնք դուք կարող եք տալ օտար լեզվով: Սովորաբար, այդպիսի հրաման-նախադասությունները շատ հեշտ են կազմվում: Օրինակ`
Pick up! – Բարձրացրու´:
Put down! – Դի´ր ցած:
Stand up! – Կանգնի´ր: Վեր կա´ց:
Shut the door! – Փակի´ր դուռը:
Look! – Նայի´ր: Տե´ս:
Point to …! – Ցույց տու´ր:
Stop! – Կանգնի´ր: Դադարեցրու´:
Turn left (right)! – Շրջվի´ր ձախ (աջ):
Jump! – Ցատկի´ր:
Run! – Վազի´ր:
Go! – Գնա´:

Չմոռանանք նաև մի քանի «քաղաքավարի» արտահայտություններ`
Please. – Խնդրեմ:
Thank you. – Շնորհակալություն:
Hi! Hello! – Ողջույն:
Bye! Goodbye! – Առայժմ: Ցտեսություն:

Ամենակարևորը, որ դա դառնա ձեր երեխայի առօրյայի մի մասը, թեկուզև օրական 15-20 րոպե խոսե´ք նրա հետ օտար լեզվով առանց մայրենիին անցնելու: Իսկ եթե դուք, այնուամենայնիվ, վստահ չեք ձեր լեզվական գիտելիքների վրա, ապա այս հղու

ները կօգնեն ոչ միայն ձեր փոքրիկներին, այլ նաև ձեզ օտար լեզվի ուսուցումը հետաքրքիր և արդյունավետ դարձնելու գործում:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol25/erexaevotarlezu.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (01.08.14) | Հեղինակ: Maria Sargsyan W
Դիտումներ: 2152 | Տեգեր: Քո փոքրիկը, երեխաներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *