menu
person

Երբեք հեռախոսը Ձեզ հետ զուգարան չտանեք. հետևանքները կարող են լինել սարսափելի

 


 

   

 

Զուգարան գնալիս շատերն են բջջային հեռախոս տանում իրենց հետ՝ «ժամանակ անցկացնելու համար», սակայն դա վնասում է առողջությանը:

Զուգարանները և հատկապես հանրային զուգարանները լի են տարբեր տեսակի բակտերիաներով և միկրոբներով, որոնք վնասակար են առողջության համար:

Միկրոբիոլոգ Չարլզ Գերբայի և բնապահպանական առողջապահության պրոֆեսոր Քելլի Ռեյնոլդսի պնդմամբ՝ հանրային զուգարանում ջուրը քաշելիս այն ցայվում է մոտ 2 մետր բոլոր ուղղություններով և լցվում է հատկապես զուգարանի թղթի վրա, ինչից և մարդիկ օգտվում են:

Այնուհետև դուք ձեռք եք տալիս թղթին և զուգարանում գտնվող շատ այլ բաների, ինչի վրա կան մանրէներ, իսկ հետո մատներով դիպչում բջջայինի էկրանին:

Մասնագետների պնդմամբ՝ որքան էլ հետո ձեռքերը լվանաք, միևնույն է՝ հեռախոսի վրայից բակտերիաները չեն վերանում, քանզի այն չի լվացվում, և մանրէները ձեզ հետ դուրս եք տանում:

Հեղինակ՝ http://blog.1in.am/blog/245940.html 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (11.08.16)
Դիտումներ: 3974 | Տեգեր: լինել, Են, ձեզ, հետևանքները, չտանեք., հետ, զուգարան, հեռախոսը, երբեք, կարող | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика