menu
person

Երբ երեխան վերցնում է ուրիշի իրերը

 


 

   babycare.am

 

Եթե փոքր երեխաները վերցնում է ուրիշի իրերը դա գողություն չէ: Պարզապես նրանք շատ են ցանկանում ունենալ այդ իրը: Նրանք դեռ ինչպես հարկն է, չեն տարբերում ինչն է պատկանում իրենց, իսկ ինչը` ոչ: Կարիք չկա դրա համար ամոթանք տալ ու հավատացնել նրանց, թե վատ արարք են կատարել: Մայրն ուղղակի պետք է ասի, որ դա Դավիթի խաղալիքն է, որ նա էլ կուզենա դրանով խաղալ, իսկ դու շատ լավ խաղալիքներ ունես տանը:

Ինչ է գողությունն ավելի գիտակից տարիքում: Եթե 6-12 տարեկան երեխան վերցնում է ուրիշի իրը, նա գիտե, որ վատ է վարվում: Նա, հավանաբար, գաղտնի կվերցնի, գողացված իրը կթաքցնի և չի ընդունի իր մեղքը:

Երբ ծնողները կամ ուսուցիչը բռնում են երեխային գողության մեջ, նրանք շատ են հուզվում: Նրանց առաջին իսկ ցանկությունն է հանդիմանել ու ամոթանք տալ երեխային: Դա բնական է. չէ որ մեզ բոլորիս սովորեցրել են, որ գողությունը լուրջ հացագործություն է: Մենք սարսափում ենք, երբ գողություն է անում մեր երեխան:

Խիստ կարևոր է, որ երեխան հաստատապես իմանա, որ ծնողները հավանություն չեն տա գողությանը և կստիպեն, որ անմիջապես վերադարձնել գողացված իրը: Բայց մյուս կողմից, խելամիտ չէ ահաբեկել այդպիսի երեխային կամ ցույց տալ, թե այլևս երբեք չեն սիրի նրան:

Օրինակ, գողություն է արել յոթ տարեկան տղան, որին լավ են դաստիարակել գիտակից ծնողները, որն ունի բավականաչափ խաղալիքներ ու այլ իրեր, նույնիսկ ոչ մեծ քանակությամբ ծախսելու դրամ: Ըստ երևույթին, մորից ու ընկերներից գողանում է ոչ մեծ քանակությամբ դրամ, ուսուցիչներից` ինքնահոսներ կամ նույն նստարանին նստած ընկերոջից` մատիտներ: Հաճախ նրա գողությունը միանգամայն աննպատակ է, որովհետև ինքն էլ կարող է այդպիսի իրեր ունենալ: Հավանաբար պատճառը երեխայի զգացմունքներն են: Կարծես նա ինչ-որ բանի կարիք ունի և փորձում է բավարարել այն` ուրիշներից վերցնելով այնպիսի իրեր, որոնք իրականում բոլորովին էլ պետք չեն իրեն: Իսկ ի˚նչ է հարկավոր նրան:

Մեծ մասամբ այդպիսի երեխան դժբախտ ու միայնակ է զգում իրեն: Գուցե կարիք ունի ծնողական փաղաքշանքի կամ չի կարողանում ընկերներ գտնել իր հասակակիցների մեջ: Լքվածության զգացումը կարող է ծագել նույնիսկ այն երեխայի մոտ, որին սիրում ու հարգում են ընկերները: Ես կարծում եմ այն փաստը, թե առավել հաճախ գողություն են անում յոթ տարեկան երեխաները, խոսում է այն մասին, որ այդ հասակում երեխաներն ավելի ուժեղ են զգում` ինչպես են խորթանում ծնողներից: Եթե նրանք չեն գտնում իսկական ընկերներ, համարում են իրենց բոլորի կողմից լքված ու ոչ պիտանի: Դեռ բավական չէ, որ երեխան փոքր-ինչ խորթանում է ծնողներից, ծնողներն էլ հաճախ բծախնդիր են դառնում երեխաների նկատմամբ` այդ ոչ այնքան հրապուրիչ հասակում:

Վաղ պատանեկության շրջանում երեխան կարող է մենակություն զգալ աճող ամաչկոտության, դյուրազգացության ու անկախության ձգտելու պատճառով:

Բոլոր տարիքներում գողության պատճառներից մեկն էլ սիրո ու փաղաքշանքի չբավարարված  պահանջն է: Մյուս պատճառներն անհատական են վախ, նախանձախնդրություն, դժգոհություն:

Աղբյուրը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (07.09.16) | Հեղինակ: babycare.am W
Դիտումներ: 915 | Տեգեր: ուրիշի, Երբ, իրերը, երեխան, վերցնում | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика