menu
person

Երբ դժգոհ եք ձեր արտաքինից...

 


 

   

Մեզանից քչերն են գոհ իրենց մարմնից, արտաքին տեսքից և միշտ էլ հնարավոր է գտնել աննշան կամ էլ վառ արտահայտված թերություններ, գծեր, որոնք կցանկանայինք չունենալ կամ գոնե փոխել: Իսկ ինչու՞ մենք չենք կարողանում մեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կանք:
Շատերս փորձում ենք դուր գալ շրջապատին, և այդ դեպքում, կարծես, արհեստականն ավելի շատ է և անձը զրկվում է «իր մարմինը զգալու զգացողությունից»: 
 
 
«Ինչպիսի՞ն եմ ես ուրիշների համար». այսպիսի հարց հաճախ ենք տալիս ինքներս մեզ, գուցե ոչ գիտակցորեն, բայց ենթագիտակցորեն` այո: Թերևս, այս որոնումներից, ծնվում են իդեալներ, և յուրաքանչյուրս իր մեջ ստեղծում է իդեալ, կերպար, որին ձգտում է նմանվել կամ պատկերացնում է իրեն այդպիսին: Սակայն եթե տարիները մեր հանդեպ անխնա են և կատարում են իրենց սև գործը, ապա իդեալը զերծ է ժամանակի ճնշումից. այն միշտ գեղեցիկ է և երիտասարդ: Իսկ միգուցե խնդիրը մե՞ր մեջ է, և նախ մենք պետք է սիրենք և ընդունենք մեր արտաքինը: Երևի ավելի ճիշտ է չվազել իդեալների ետևից, և փորձենք գնահատել ու ընդունել ինքներս հենց այսպիսին:
Այս դեպքում կհարցնենք ինքներս մեզ. «Ինչպիսի՞ն եմ ես ինձ համար»:
 
ՍԿՍԱԾ ԴԵՌ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ
 
Ե՞րբ ենք սկսում մտածել մեր արտաքին տեսքի մասին: Ինչպես նշում են հոգեբանները, սեփական անձի և արտաքինի նկատմամբ հարգանքը պետք  է սկսել ձևավորել դեռևս մանկուց, քանի որ մանկությունից երեխան զգում է շրջապատի վերաբերմունքը, տեսնում, թե ինչպես է մայրը խնամում, կերակրում ու վերաբերվում իրեն: Սա նշանակում է, որ նույնիսկ մոր հայացքը և, հատկապես, քննադատական հայացքը, շատ կարևոր է  երեխայի հետագա ինքնագնահատականի համար: Պակաս կարևոր չէ նաև խոսքերի դերը. ծնողները առավել հաճախ փորձում են ապահովել երեխաների բոլոր պահանջները, միշտ նշում են դրական կողմերի և լավ հատկությունների մասին, սակայն ճիշտ է երեխային տալ հավասարակշռված ինֆորմացիա, որպեսզի ավելի հասուն տարիքում կարողանա ճանաչել և շտկել բացասական կողմերը:
 
ԱՍԱ՛, ՀԱՅԵԼԻ՛, Ո՞Վ ԿԱ ԻՆՁՆԻՑ ԳԵՂԵՑԻԿ… 
 
Ին՞չ զգացողություն ենք ունենում, երբ նայում ենք հայելուն:
Գուցե շա՞տ գոհ ենք մեր տեսքից, թե՞ հակառակը` հիասթափված ենք և հուսալքված: Միգուցե վերջին տարբերակը ավելի հատկանշական է շատերին… և հայելուն նայելիս բախվում են երկու հակադիր իրականություն:
 
Բանն այն է, որ մենք մեր մարմինը չենք տեսնում, այլ զգում ենք ներսից: Հայելին մի գործիք է , որի միջոցով մենք կարողանում ենք տեսնել մեզ, սակայն` ուրիշի աչքերով:
Եթե այդ «ուրիշի աչքերովը» անվանենք երկրորդ հայացք, ապա ավելի քննադատաբար կվերաբերվենք մեր արտացոլքին, քանի որ որպես կանոն, ուշադրության են արժանանում ոչ թե դրական, այլ բացասական կողմերը:
 
Իսկ ո՞րն է պատճառը, որ մենք չենք ընդունում հայելու անդրադարձը:
 
Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, որտեղ օրական տասնյակ գովազդային հոլովակներ և նկարներ ենք տեսնում, իսկ այդ նկարներում (որպես կանոն) կանայք են` իդեալական արտաքին և կազմվածք ունեցող մարդիկ, որոնք իրականում թվային ֆոտոխցիկի և համակարգչային ծրագրերի արդյունք են: Հայտնի մոդել Կլաուդիա Շիֆերը հարցազրույցներից մեկում ասել է. «Նույնիսկ ես նման չեմ Կլաուդիա Շիֆերին»: 
 
Այնպես որ, մենք պարտավոր չենք նրանց պես լինել, քանի որ դրանք իրական կերպարներ չեն և գոյություն չունեն:
Գեղեցկության չափանիշները պայմանավորված են ինչպես պատմական անցյալով, ազգային մտածողությամբ, այնպես էլ անհատի աշխարհայացքով և կուլտուրայով:
Շատ տարածված է ասել, որ «կինը կարող է գեղեցիկ լինել»:
Սակայն սոցիալական ազդակներն այնպիսին են, որ «կարող է»-ն հետզհետե վերածում են «պետք է»-ի:
Ամենակարևորն այն է, որ կինը կարողանա դառնալ ինքն իրեն հաճելի, այդ դեպքում ներդաշնակությունն ապահոված է բոլոր հարաբերություններում:
 
Հաշտության 5 քայլ
 
Անգլիացի հոգեբան և փորձագետ Էմ Ֆարրելը  կարծում է, որ հնարավոր է սովորել, ընդունել և սիրել սեփական մարմինը: Նա առաջարկում է մի քանի վարժություն, որոնք կօգնեն փոխել վերաբերմունքը այդ հարցում:
 
1.  Վերականգնել տեսողական ինքնագնահատականի հավասարակշռությունը
Հայելուն նայելիս փորձենք նայել մարմնի այն 3 մասերին, որոնք համարում ենք, գեղեցիկ: Նայեք դրանց, հրճվեք, զմայլվեք և մոռացեք այն մասերի մասին, որոնք տգեղ եք համարում:
 
2.  Օգտագործե՛ք ձեր մարմինը նորովի: 
Փորձեք զբաղվել այնպիսի բանով, որ շատ կուզենայիք, բայց նախկինում չեք արել՝ ձեր տեսքից կամ մարմնի կառուցվածքից ելնելով: Կարելի է, օրինակ, պարի հաճախել:
 
3.  Զգացեք մարմինը ուրիշի օգնությամբ  
Եթե մարմնի ինչ-որ մասեր ձեզ դուր չեն գալիս` կօգնի մասնագիտական 
մերսումը այդ մասերում, քանի որ այլ մարդու ուշադրությունը և խնամքը հետզհետե կբարձրացնի ինքնագնահատականը:
 
4. Նայեք ձեզ ուրիշի աչքերով: 
Առաջարկեք ձեր զուգընկերոջը (կնոջը կամ ամուսնուն) նկարել մեկդ մյուսին մերկ: Նպատակը ոչ թե արվեստի գործ ստեղծելն է, այլ փորձեք տեսնել ուրիշի աչքերով: 
 
5. Հայացք նետել դեպի անցյալ:
Օգտակար է կրկին նայել նախկինում արված լուսանկարները. որպես կանոն մենք մեզ դուր ենք գալիս հին նկարներում: Նայելիս կհիշեք, որ այդ ժամանակ էլ ձեզ դուր չէր գալիս եկել, թե ինչ տեսք ունեիք: Դա կօգնի ընդունել սեփական մարմինն այսօր:
 
Ի դեպ, մինչև օրս պահպանվել է մեկ ավանդույթ` հայելու առջև չուտելը: Մեկ էլ տեսար գեղեցկությունդ էլ կերար:
Կարծում ենք, որ այդ «պատուհանին» երկար նայելիս նա կարող է քաշել և տանել մեր գեղեցկության յուրօրինակությունը:
 
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol11/dzhgohutyunartaqinic2.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (12.04.15) W
Դիտումներ: 1627 | Տեգեր: կանանց հոգեբանություն, կանայք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика