menu
person

Դրամական 4 սխալ, որ շատերն են թույլ տալիս

 


 

   


«Վե՛րջ: Այլևս չեմ դիմանում: Ամեն ինչ հե՛նց իմ գլխին է թափվում: Հոգնել եմ անդադար խնայելուց: Եվ ի՞նչ: Միևնույն է՝ փողը չի բավականացնում»:
Եթե նույնիսկ ձեզ դուր չի գալիս ազգային բնավորության բնորոշ գիծ դարձած այս լացն ու նվնվնոցը, եթե ձեր բարեկրթությունը թույլ չի տալիս այս նախադասությունները մյուսների պես բարձրաձայնելը, միևնույն է, չեք կարող հերքել, որ ձեր մտքում նույնպես այդ տաղտկալի  ձայնասկավառակը մշտապես  պտտվում է, երբ ջանում եք մի կերպ դիմակայել մի աշխատավարձից մինչև հաջորդ աշխատավարձն ընկած գոյապայքարում…

Բայց ինչու՞ է միշտ այդպես ստացվում: Խոսք չկա, աշխատավարձերը խղճուկ են, կոմունալ վճարումներն ու գներն էլ սեղմօղակի պես անդադար պրկվում  ու գրեթե խեղդամահ են անում: Սա՛ է այն իրականությունը, որում ապրում ենք: Այնպես որ հիմա այնքան էլ տեղին չէ այն մասին խոսելը, թե ինչպես կարելի է դրամ խնայել  տարին մեկ անգամ արժանավայել հանգստի մեկնելու, տան վերանորոգման, որակյալ կահույք կամ, ասենք, տուն գնելու համար: Մեզնից շատերին հուզող ֆինանսական խնդիրներն առայժմ  կենցաղային պարզագույն բնույթի են: Իսկ որո՞նք են այն խնդիրները, որոնց առջև հայտնվում ենք այսօր:
Ընդհանրապես կան դրամական սխալներ, որոնք բնորոշ են բոլոր ժամանակներին: Մանավանդ մեր օրերում  ընտանեկան բյուջեի հարցում թույլ տրված նույնիսկ չնչին վրիպումները կարող են լուրջ ճեղքվածքներ առաջացնել: Ուրեմն հատկապես այսօր շատ ավելի կարևոր է դրամական հարցերում հնարավորինս մտածված գործելը:
Ամենից առաջ, որպես բարի խորհուրդ, վե՛րջ լացուկոծին: Լացը լաց է բերում, ու դրանից ձեր բյուջեն չի լցվում: Սա, իհարկե,  որպես կատակ:
Իսկ որպես նախաբան հիշեցնենք դարերով փորձված ու երբեք չհնացող մի խոսք՝ «Փողը երբեք շատ չի լինում» Հետևաբար և՛ շատ փողը, և՛ քիչ փողը պետք է կարողանալ ճիշտ ծախսել£ Էլ ուր մնաց այն դեպքում, երբ ապրում ենք մի իրականության մեջ, ուր աշխատավարձից աշխատավարձ, իսկապես, «ֆինանսները ռոմանսներ են երգում»: Ուրեմն փորձենք գտնել ընտանեկան բյուջեն ավելի կայուն պահելու, դրամական սխալներից  հնարավորինս խուսափելու ձևերը:
 
Սխալներ, որոնցից պետք է զերծ մնալ

1.    Կան մարդիկ, ովքեր խնայողությունը կենսակերպ դարձնելով, փորձում են ամեն ինչ գնել ամենացածր գներով՝ մեծածախ առևտրի վայրերից, մոռանալով, որ գումարվում է փոխադրման վճարը: Երբեմն էլ մարդիկ չեն կարողանում մեծ զեղչերի ցուցանակների կողքով անտարբեր անցնել և արդյունքում գնում են որևէ ոչ պետքական իր: Ստացվում է, որ չափից ավելի խնայելու մոլուցքը  հանգեցնում է նրան, որ անտեղի ծախս եք անում:  Եթե նույնիսկ զեղչի ցուցանակի եք հանդիպում, զգուշացե՛ք, ցածր գներով մի՛ գայթակղվեք և գնեք միայն այն, ինչի կարիքն իսկապես ունեք:
2.     Հաջորդ սխալը հիմնականում կանայք են թույլ տալիս: Երբեմն երկար ինքնազրկումներից հետո որևէ գեղեցիկ իր տեսնելով ուզում ես ինքդ քեզ մի փոքր երես տալ. «Ես անցյալ շաբաթ այնքա՜ն եմ տնտեսել, իսկ ինչու՞ ոչ: Ես էլ մարդ եմ, չէ՞»: Թուլության այսպիսի պահերը նույնպես ավելորդ ծախսի են հանգեցնում:

3.    Հաջորդ սխալը կարելի է այսպես վերնագրել՝ «Գովազդի զոհերը»: Երբեմն ինքներս էլ չենք զգում, թե ինչպես, հենց ամենասուղ պահերին, մեկ էլ հանկարծ մի այնպիսի գնում ենք կատարում, որով պարզապես փորձում ենք շրջապատի մարդանց  մեր բարձր կարգավիճակի մասին ակնարկել: Այդպիսի դեպքերում մի պահ կանգ  առեք ու մտածեք՝ իսկապե՞ս այդ իրը ձեզ պետք է:

4.     Այս սխալն ավելի բնորոշ է ոչ թե միայնակ մարդանց, այլ ընտանիքներին: Պատճառն ընտանիքի ներսում  միմյանց հետ չհամաձայնեցված գործելն է: Ձեզնից մեկը մի գնում է անում, որը մյուսի սրտով չէ կամ, ասենք, նույն բանը նա էլ է գնել: Դուք հաճա՞խ եք ձեր ամուսնու (կնոջ) հետ ամսվա համար անհրաժեշտ գնումների ցուցակ կազմում: Այդպես վարվելով՝ դուք  բավականին մեծ թվով թյուրիմացություններից ու սխալներից զերծ կմնաք:  
Հաջողություն ենք մաղթում ձեզ դրամական հարցերում ճիշտ կողմնորոշվելու գործում և մաղթում, որ տեսանելի ապագայում ձեր ընտանեկան բյուջեն ձեզ թույլ տա արդեն մտածել ոչ թե աշխատավարձից աշխատավարձ խնայողաբար ծախսելու, այլ արժանավայել հանգստի մեկնելու, որակյալ կահույք կամ տուն գնելու մասին…           



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://s41.radikal.ru/i093/1307/81/19100fa55eab.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (04.07.13) W
Դիտումներ: 1366 | Տեգեր: Ընտանեկան բյուջե, ընտանեկան հարցեր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *