menu
person

Ձկան յուղը` ընդդեմ ալկոհոլի

 


 

   

Ձկան յուղը հարուստ է ուղեղի առողջության համար չափազանց կարևոր նյութով` օմեգա-3 ճարպաթթվով: Հայտնի է, որ ոգելից խմիչքի չարաշահումից ուղեղում նվազում է  այս ճարպաթթվի անհրաժեշտ չափաքանակը, ինչը ի վերջո բերում է նյարդային խանգարումների, վատանում է տեսողությունը:

Ուստի, հատկապես նրանք, ովքեր ալկոհոլից հրաժարվել չեն կարողանում, յուղալի ձկնեղեն հաճախ պետք է օգտագործեն, որպեսզի վերականգնեն այդչափ կարևոր ճարպաթթվի քանակը: Գիտնականները կենդանիների վրա փորձ են կատարել` պարզելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ օմեգա-3 ճարպաթթվի պակասը և, միևնույն ժամանակ, ալկոհոլի չարաշահումը ուղեղի վրա: 3 տարի շարունակ նրանք կենդանիներին սնել են օմեգա-3 ճարպաթթվի նվազագույն քանակությամբ մթերքներով և մեծ չափաբաժնով ալկոհոլ են տվել: Կենդանիների մոտ սկսեցին նկատվել ուղեղի խանգարումներ:

Գիտնականներից ոմանք նաև համարում են, որ ձկան յուղը կարող է կանխարգելել ուղեղի հետզարգացումը, որը տարիների ընթացքում անխուսափելիորեն բերում է հիշողության կորստի և թուլամտության: Օրինակ, Ալցհեյմերի հիվանդությունից մահացած մարդկանց ուղեղի հետազոտումները ցույց են տվել, որ նրանց օրգանիզմն օմեգա-3 ճարպի խիստ պակաս է ունեցել: 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (15.09.17)
Դիտումներ: 1481 | Տեգեր: ալկոհոլի, յուղը, ձկան, ընդդեմ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *