menu
person

Ձեր երեխան արդեն դպրոցական է

 


 

   

Մարդն արդեն 7 տարեկան է: Սա նշանակում է, որ նա այլևս այն փոքրիկը չէ, որը ծնողներին ընդունում է անվերապահ հիացմունքով ու լիարժեք վստահությամբ, սակայն նա նաև դեռահաս չէ, որը մասամբ մեկուսանում է ծնողներից: Մի կողմից նա ցանկանում է, որ իրեն մեծի տեղ դնեն, իսկ մյուս կողմից էլ ավելի զգայուն է դառնում ծնողական սիրո դրսևորումների նկատմամբ: 
 
Կյանքում առաջին անգամ նրան գնահատում են սահմանված գնահատման համակարգով, չէ՞ որ դպրոցում ստացած գնահատականները նրա համար որոշակի իմաստ ունեն՝ ինքը լա՞վն է, թե՞ վատը: Այս բոլորը նրա կյանքում որոշակի դժվարություններ են առաջացնում: Դրանք հաղթահարելը նրա համար հեշտ է լինում, եթե զգում է ամուր թիկունքի, ծնողական սիրո և պաշտպանության առկայությունը:
 
Երեխաները ոչ միայն բառերն են ընկալում, այլև այն, թե դրանք ինչպես են ասվում, ձայնի նրբերանգը, դեմքի արտահայտությունը, հայացքը, ժպիտը, հպումը: Այս բոլոր ոչ խոսքային միջոցներով հոգատար, սիրող ծնողները կարող են զգացմունքային մոտավորապես այսպիսի ինֆորմացիա հաղորդել. «Ինչ լավ է, որ դու հենց դու ես: Լավ է, որ դու հարցեր ես տալիս, մտածում ես: Լավ է, որ փորձում ես ինքնուրույն հաղթահարել դժվարությունները: Լավ է, որ դու կարողանում ես զգալ, արտահայտել քո զգացմունքները և բաց լինել մարդկանց հետ: Աստիճանաբար դու շատ բան կսովորես, ինքնուրույն կդառնաս: Ես հավատում եմ, որ դու կհասնես այն ամենին, ինչին ձգտում ես»:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/vol7/septemberim2.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (12.09.13) W
Դիտումներ: 619 | Տեգեր: երեխաներ, երեխաների դաստիարակություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика