RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Դեղձի կոմպոտը լավացնում է մարսողությունը և լյարդի աշխատանքը. Կոմպոտների ազդեցությունը

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   armlur.am

Մրգերը՝ ինչպես գիտենք, հարուստ են մրգային շաքարներով, օրգանական թթուներով, վիտամիններով, հանքային միացություններով: Կան մարդիկ, որոնք այնքան էլ չեն սիրում թարմ մրգեր եւ գերադասում են վայելել այդ մրգերից պատրաստած կոմպոտները: Հետեւաբար՝ արժե իմանալ, թե որ կոմպոտն ինչ նշանակություն ունի մեր օրգանիզմի համար:

Ծիրանի- օգտակար է սրտի, երիկամի եւ լյարդի հիվանդություններով տառապող մարդկանց համար: Այն ցանկալի չէ ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեցողների համար:

Դեղձի- գրգռում է ախորժակը, լավացնում է մարսողությունը եւ լյարդի աշխատանքը, պարունակում է կոբալտ: Օգտակար է սակավարյունության եւ տուբերկուլյոզի ժամանակ:

Ելակի- պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C եւ պեկտին: Օգտագործվում է դիետիկ սննդում, համարյա բոլոր հիվանդությունների ժամանակ:

Տանձի- օգտագործում են ստամոքսի, լյարդի, սրտի հիվանդությունների ժամանակ, նյարդա-հոգեկան խանգարումների եւ տարբեր վարակների դեպքում:

Կեռասի- անփոխարինելի է լյարդա-լեղապարկային հիվանդությունների դեպքում, աթերոսկլերոզի, արթրիտների, սրտի եւ երիկամների հիվանդությունների ժամանակ:

Սալորի- կարգավորում է ստամոքսի, աղիքների աշխատանքը, լավացնում է երիկամների եւ լյարդի վիճակը, օգտակար է պոդագրայի (հոդատապ) եւ աթերոսկլերոզի ժամանակ:

Սերկեւիլի- պարունակում է տանին եւ պեկտին, ունի հակաբորբոքային հատկություն: Օգտակար է աղիքային հիվանդությունների ժամանակ, տուբերկուլյոզի եւ սակավարյունության դեպքում:

Ազնվամորու- հարուստ է վիտամին C-ով, օգնում է մրսածության, անգինայի, գրիպի ժամանակ: Ջերմիջեցնող է:





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (30.06.19) | Հեղինակ: armlur.am
Դիտումներ: 254 | Տեգեր: լյարդի, Դեղձի, լավացնում, մարսողությունը, Կոմպոտների, կոմպոտը, ազդեցությունը, աշխատանքը. | - Վարկանիշ -: 0.0/0