menu
person

Ձկան յուղը պաշտպանում է ընկճախտից

 


 

   

 

Ինչպես հավաստիացնում են գիտնականները` նրանք, ովքեր իրենց սննդակարգում մեծ քանակությամբ ձուկ են օգտագործում, առավել կայուն հոգեվիճակ ունեն, քիչ են ենթարկվում սթրեսների բացասական ազդեցությանը և հազվադեպ են տառապում ընճախտով (депрессия): Հայտնի է, որ որոշակի խմբի մարդիկ, ինչպես օրինակ` ալկոհոլիկները, հետծննդաբերության շրջանում գտնվող կանայք, աթերոսկլերոզով տառապողները և այլն, մյուսներից շատ են հակված ընկճախտի, ուստի հատկապես նրանք պետք է յուղալի ձկնեղեն հաճախ օգտագործեն:

Ընկճախտով տառապող մարդկանց մոտ, որպես կանոն, սերոտոնին հորմոնի (կոչվում է նաև «երջանկության հորմոն») մակարդակն օրգանիզմում բավական ցածր է, իսկ ձկան DHA տեսակի յուղը կարգավորում է այն, ինչպես նաև ապահովում նյարդային բջիջների միջև քիմիական նյութերի ճիշտ փոխանակմանը, ինչը նույնպես չափազանց կարևոր է նյարդային համակարգի առողջության համար:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/5bdb9932936d-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (06.01.13) W
Դիտումներ: 2490 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика