menu
person

Բիզնեսը համացանցում

 


 

   


Գոյություն ունեն համացանցով գումար աշխատելու բազմաթիվ մեթոդներ ` իրական և ոչ այնքան: Կան բազմաթիվ խաբեբաներ, ովքեր ձեզանից գումար կշորթեն խաղատների և այլ մոլախաղերի միջոցով, կառաջարկեն անդամակցել տարբեր «բուրգերի», շատ ցածր վարձատրվող առաջադրանքներ կտան ձեզ և այդ ամենը կազդի ձեր գրպանի և ժամանակի վրա, իսկ ամենավատը որ հնարավոր է ստանաք այդ անօգուտ զբաղմունքներից` հիասթափությունն է:
 

Համացանցով եկամուտ ունենալու բոլոր իրական միջոցները կարելի է բաժանել 4 տեսակի`

1) ֆրիլանս` աշխատանքի կատարում, կամ ծառայությունների մատուցում ինտերնետով,
2) գործընկերային ծրագրեր,
3) գովազդ,
4) վաճառք:

Ֆրիլանսի  միջոցով եկամուտ ունենալ կարող եք, եթե հնարավորություն ունեք գործատուին ներկայացնել ձեր աշխատանքը (ծառայությունը) համացանցի միջոցով: Այդպես կարող են գումար աշխատել հիմնականում դիզայներները, ծրագրավորողները, քոփիրայթերները…
Գոյություն ունեն հատուկ կայքեր, որոնք կազմակերպում են ֆրիլանսերների կապը գործատուների հետ, այդ կայքերում վարպետ ֆրիլանսերներն աշխատում են բավականին նորմալ գումարներ: Այդպիսի աշխատանքի վատ կողմը հիմնականում դրա անկանխատեսելի տատանումներն են և առաջխաղացման անհրաժեշտությունը :

Գործընկերային ծրագրերի  օգնությամբ գումար վաստակելն իրենից ներկայացնում է մեկ այլ ընկերության կողմից մատուցվող արտադրանքի կամ ծառայությունների գովազդի կազմակերպումը : Օրինակ`  հոսթինգ տրամադրող ընկերություն օգտվողներ եք բերում և ստանում 15%-25% ընդհանուր շահույթից:

Գովազդի  միջոցով գումար վաստակել կարելի է՝ ձեր ինֆորմացիոն ռեսուրսում տեղադրելով այլոց գովազդը: Հիմա շատ տարածված է համատեքստային գովազդը, որի կազմակերպմամբ են զբաղված այնպիսի ընկերություններ` ինչպիսիք են Գուգլը ,Յանդեքսը , Մայքրոսոֆթը …  Տեղադրելով այդպիսի գովազդ ձեր կայքում ` կստանաք որոշակի եկամուտ ամեն քլիքի համար:

«Վաճառքի մջոցով  համացանցում գումար աշխատել» ասելով՝ մարդիկ սովորաբար պատկերացնում են գրքերի, ուսուցողական տեսանյութերի վաճառքը:



 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol14/money-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (07.02.14) W
Դիտումներ: 1743 | Տեգեր: էլեկտրոնային կոմերցիա, գումար վաստակել ինտերնետում | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика