menu
person

Բազմաթիվ դիետոլոգներ այս սննդակարգը համարում են լավագույնը՝ եղածների մեջ

 


 

   

Եթե արդեն իսկ որոշել եք նիհարել 2017թ․-ին, ապա հիշեք, որ ոչ բոլոր դիետաներն են արդյունավետ ու անվտանգ։


Հաճախ մեծ ուշադրության արժանացած դիետաները նույնիսկ չեն հայտնվում լավագաույնների շարքում։

ԱՄՆ դիետոլոգներն ու սննդաբանները կազմել են 2017թ․-ի լավագույն դիետաների ցանկը՝ հաշվի առնելով դիետային հետևելու պարզությունը, նրա արդյունքները նիհարելու համար ինչպես կարճ, այնպես էլ երկար ժամանակահատվածի համար, որքանով է դիետան անվտանգ ու ինչպես է դիետան կանխում շաքարախտն ու սրտային հիվանդությունները։Լավագույն դիետաների ցանկը կազմվում է ամեն տարի։

Այս տարի արդեն յոթերորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել DASH դիետան։ 

DASH դիետան առաջնային ստեղծվել է արյան բարձր ճնշման կարգավորման համար, որը շատ տարածված խնդիր է ողջ աշխարհում։

Այս դիետան առաջնային հենվում է նատրիումի քանակության նվազեցման վրա, որական թույլատրելով առավելագույնը 2300 միլիգրամ, որպես օրինակ, 1 կտոր պիցցան պարունակում է 640 միլիգրամ նատրիում, որը կազմում է թույլատրելի չափաբաժնի մեկ չորրորդը։ Դիետայի ընթացքում պետք է սնվել մրգերով, բանջարեղենով ու ձավարեղենով։

Այս դիետան նաև համարվել է առողջ սնվելու համար լավագույն դիետան։ Այն շատ օգտակար է շաքարախտով հիվանդների ու ստրային խնդիրներ ունեցողների համար։


 








 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (07.05.17)
Դիտումներ: 1128 | Տեգեր: մեջ, սննդակարգը, Են, Այս, դիետոլոգներ, բազմաթիվ, համարում, եղածների, լավագույնը՝ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика